1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՄՆ-ը առաջին հարվածն է հասցրել ԻԼԻՊ-ի հենակետերին

ԱՄՆ-ը առաջին հարվածն է հասցրել ԻԼԻՊ-ի հենակետերին

 ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը Բաղդադի մերձակայքում առաջին հարվածն է հասցրել ԻԼԻՊ-ի հենակետերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին նշվում է ԱՄՆ օդային ուժերի կենտրոնական ղեկավարության հայտարարության մեջ: Փաստաթղթի մեջ նաև նշվել է, որ Բաղդադի հարավ-արևմուտքի ուղղությամբ հարվածներն առաջին են և իրականցվել են իրաքյան ուժերի հետ: Բազմաթիվ լրատվամիջոցներ այս հարվածը համարել են ԻԼԻՊ-ի դեմ ուղղված գործողություննեի սկիզբ:

Ինչ վերաբերում է Սիրիայի տարածքում ԻԼԻՊ-ի հենակետերի ուղղությամբ հարվածելուն, ԱՄՆ-ը գտնում է, որ նման քայլը կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին:

Ճապոնիան չի մասնակցի Իրաքում բազմակողմանի հնարավոր ռազմական գործողություններին: Այս մասին հայտարարել է նախարարների խորհրդի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան: Նրա խոսքով` Ճապոնիան մարդասիրական օգնություն կտրամադրի Իրաքին:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պետք է ռազմական գործողություններ կսկսի ԻԼԻՊ-ի դեմ բոլոր այն տարածքներում, որտեղ նրանք առկա են,  այդ թվում նաև Սիրիայում: Նա ընդգծել է, որ ապստամբների դեմ պայքարում Վաշինգտոնը չի համագործակցի Դամասկոսի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]