Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀԱՀ ընդդիմությունը կառավարությանը մեղադրել է Ադրբեջանին զենք վաճառելու մեջ

ՀԱՀ ընդդիմությունը կառավարությանը  մեղադրել է Ադրբեջանին զենք վաճառելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Աֆրիկայի Հանրապետության ընդդիմությունը, որի հետ Ադրբեջանը վերջին տարիներին սերտորեն համագործկացում է ռազմատեխնիկական ոլորտում, երկրի ղեկավարությանը մեղադրել է Ադրբեջանին մեծ քանակությամբ զենք վաճառելու եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում իրավիճակը բարդացնելու մեջ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է politicweb.co.za կայքը:

ՀԱՀ ընդդիմության կողմից ձեւավորված ստվերային կառավարության պաշտպանության նախարար Դեւիդ Մայնիերը ՀԱՀ սովորական սպառազինության վերահսկողության գծով ազգային խորհրդի նախագահին հարցապնդում է ներկայացրել Ադրբեջանին զենքի վաճառքի հարցում պարզություն մտցնելու խնդրանքով:

Հարցապնդման մեջ Մայնիերը նշել է, որ ՀԱՀ տարբեր ռազմական ձեռնարկություններ 2012 թվականին 40 դիպուկահար հրացաններ են վաճառել, որով ՀԱՀ-ը փաստորեն օժանդակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրմանը եւ տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը:

«Մենք կարող ենք համոզված լինել այն բանում, որ այդպիսով ՀԱՀ-ը չի օժանդակում տարածաշրջանում կայունության հաստատմանը: Ադրբեջանին զենք վաճառելով` մենք հնարավորություն ենք բացում այն Լեռնային Ղարաբաղում օգտագործելու համար», -հայտարարել է նա:

Eurasianet պորտալը հայտնել է, որ ՀԱՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցությունը գաղտնիք չէ: Կայքը նշում է, որ մի քանի տարի առաջ Ադրբեջանը ՀԱՀ-ից ԲՄՊ-ներ է գնել, իսկ հետո դրանց համատեղ արտադրություն սկսել:

Բացի այդ, օրերս Բաքվում տեղի ունեցած ADEX 2014 պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսում հարավաֆրիկյան Paramount Group ընկերությունը ադրբեջանական Air Tech Services Corporation ընկերության հետ համաձայնագիր է ստորագրել Paramount Aerospace Azerbaijan ընկերություն ստեղծելու մասին, որը պետք է զբաղվի ուղղաթիռների եւ ինքնաթիռների որոշ մոդելների արդիականացմամբ:

Eurasianet կայքը նշում է, որ Paramount Group-ը հայտնում է Ադրբեջանին զենք վաճառելու իր պատրաստակամության մասին, որը ոչնչով չի զիջում արեւմտյան լավագույն օրինակներին: Բացի այդ, կայքն ընդգծում է, որ ՀԱՀ սովորական սպառազինության վերահսկողության գծով ազգային խորհուրդը մինչ այժմ երբեք չի առարկել Ադրբեջանին զենք վաճառելու դեմ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]