Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դեր Զորում բանակը պայթեցրել է ԻԼԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող կամուրջը

Դեր Զորում բանակը պայթեցրել է ԻԼԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող կամուրջը

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հատուկ ծառայության ուժերը սեպտեմբերի 15-ին ոչնչացրել են կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող կամուրջը, որը «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» խմբավորումն օգտագործում էր տարբեր շրջաններ զենքեր տեղափոխելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, կամուրջը գտնվում էր ԻԼԻՊ-ի հսկողության տակ: Այն համարվում էր միակ ցամաքային ուղին, որը խմբավորումն օգտագործում էր զենք տեղափոխելու համար: Սիրիական բանակը պարբերաբար օդային հարվածներ է հասցնում ԻԼԻՊ-ի հենակետերի ուղղությամբ Սիրիայի արևելյքում և կենտրոնում:

Հալեպի Սիյալա գյուղում սիրիական բանակի հետ բախումների ժամանակ սպանվել են զինված խմբավորման բոլոր անդամները, ոչնչացվել նրանց զենքերը: Սիրիական բանակը Դեր Հաֆր, ալ Ինզարաթ, Մրջե, Քարամ Տահան և մի քանի այլ բնակավայրերում հարձակվել է զինյալների հավաքատեղիների վրա և լուրջ վնասներ պատճառել նրանց:

Կանխվել է զինյալների հարձակումը Հոմսի Մալահի և Բասաթին ալ Ուար բնակավայրերի վրա: Միևնույն ժամանակ բանակը վերահսկողություն է հաստատել Համայի հյուսիսում գտնվող Տայիբա ալ Իմամ, Լուիբդա, Աբու Զեյդ գյուղերի վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]