1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՀԿ-ն կանցկացնի Էբոլա վիրուսի խնդրով զբաղվող արտակարգ կոմիտեի երկրորդ նիստը

ԱՀԿ-ն կանցկացնի Էբոլա վիրուսի խնդրով զբաղվող արտակարգ կոմիտեի երկրորդ նիստը

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) այս շաբաթ կանցկացնի Արեւմտյան Աֆրիկայի երկրներում Էբոլա վիրուսի տարածման խնդրով զբաղվող արտակարգ կոմիտեի երկրորդ նիստը, վիրուս, որի զոհ Է դարձել ավելի քան 2,4 հազար մարդ, եւս գրեթե 5 հազարը վարակված են, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես իրազեկել Է առողջապահության բնագավառում ՄԱԿ-ի հատուկ գործակալությունը, խորհրդակցության նպատակը, որը կընթանա Էլեկտրոնային փոստով հաղորդագրությունների փոխանակման ռեժիմով, աֆրիկյան մայրցամաքում վտանգավոր վիրուսի տարածման հետ կապված ներկայիս իրադրությունը գնահատելն Է: Արտակարգ կոմիտեի փորձագետները կվերլուծեն այն երկրների իշխանությունների պատրաստած հաշվետվությունները, որտեղ մոլեգնում Է վիրուսը, ինչպես նաեւ նրանց կողմից այն հանձնարարականների կատարումը, որոնք առաջարկվել Էին արտակարգ կոմիտեի օգոստոսի 8-ին կայացած առաջին նիստի արդյունքում,

Ավելի վաղ ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը հայտնել Է, որ Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 18-ին արտակարգ հանդիպում կանցկացնի Էբոլա վիրուսի տարածման կապակցությամբ: «Ավելի ու ավելի չարագույժ իրադրության պատճառով, հատկապես Լիբերիայում, Սիեռա Լեոնեում եւ Գվինեայում, Միացյալ Նահանգները խնդրել Է սեպտեմբերի 18-ին անցկացնել Անվտանգության խորհրդի արտակարգ հանդիպում»,- ասել է Փաուերը:

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի գլխավոր քրատուղար Պան Գի Մունն Անվտանգության խորհրդին կիրազեկի վիրուսի հետ կապված իրադրության մասին, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]