Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արցախը համաշխահային նոր ինդեքսում առաջ է անցել Հայաստանից ու Ադրբեջանից

Արցախը համաշխահային նոր ինդեքսում առաջ է անցել Հայաստանից ու Ադրբեջանից

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը բարեկեցության, բնակչության` իրենց կյանքով բավարարվածության համաշխարհային նոր ինդեքսում առաջ է անցել Հայաստանից ու Ադրբեջանից: Այն աշխարհի 135 երկրների շարքում 78-րդն է: Ինդեքսում, որը բացահայտում է ոչ միայն այն, թե որքան հարուստ կամ որքան առողջ են այս կամ այն երկրի բնակիչները, այլ թե որքան լավ են նրանք զգում իրենց երկրում, առաջին տեղում Պանաման է, ամենավերջին տեղերում` Սիրիան եւ Աֆղանստանը: Բարեկեցության ծրագրերի իրականացմամբ հայտնի «Gallup and Healthways» ընկերության կողմից կազմված ինդեքսում ԱՄՆ-ը 12-րդն է, Միացյալ Թագավորությունը` 26-րդը, Գերմանիան` 29-րդը, Ֆրանսիան` 51-րդը, Ռուսաստանը` 62-րդը, Հայաստանը` 112-րդը: Վարկանիշային աղյուսակում նաեւ նորանկախ Կոսովոն է` 39-րդ տեղում:

Խորհրդանշական է, որ Արցախի Հանրապետությունում իրենց կենսապայմաններով բավարարված են ավելի շատ մարդիկ, քան նավթադոլարների մեջ լող տվող Ադրբեջանում (111-րդ տեղ) ու Եվրամիությունում տեղ զբաղեցնելու նկրտումներ ունեցող Թուրքիայում (97-րդ տեղ):    

Վարկանիշը կազմվել է հիմնվելով յուրաքանչյուր երկրի բնակիչների կողմից հինգ հիմնական գործոնների գնահատման վրա` նպատակադրվածության, սոցիալական կապերի, ֆինանսական եւ ֆիզիկական կարողությունների ու համայնքային ներգրավվածության: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]