Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանն անհանգստացած է նավթի գների անկմամբ

Ադրբեջանն անհանգստացած է նավթի գների անկմամբ

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի իշխանություններին խստորեն անհանգստացրել է նավթի միջազգային գների արագորեն անկումը, որի պետական բյուջեի 80 տոկոսից ավելին ձեւավորվում է նավթային եկամուտների հաշվին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, չնայած դրան, իրեն «լավատեսությամբ» հուսադրած Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) ղեկավար Ռովնագ Աբդուլլաեւը այսօր Բաքվում լրագրողներին հայտարարել է, որ «տեղին չէ խոսել SOCAR-ի տարեկան եկամուտների վրա նավթի գների կարճատեւ անկման ազդեցության մասին»:

Նրա խոսքով` իրավիճակը գտնվում է «վերահսկողության տակ» եւ նման գործընթացները մշտապես հաշվի են առնվում կանխատեսումներ կազմելու ժամանակ:

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ համաշխարհային սակարաններում նավթի գներն արագորեն անկում են գրանցում: Այսօր առավոտյան Brent տեսակի նավթն արդեն սկսել են վաճառել մեկ բարելի դիմաց 96,5 դոլարով: Ադրբեջանի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի դիմաց նշված է 100 դոլար: Եթե նավթի միջազգային գների անկումը տեւականորեն շարունակվի, Ադրբեջանը կկանգնի սնանկացման առաջ, որովհետեւ այդ երկրի ամբողջ տնտեսությունը հիմնված է նավթի եւ նավթամթերքների արտահանման վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]