Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իսլամիստների հիմնական թիրախը Թուրքիան է. The Times

Իսլամիստների հիմնական թիրախը Թուրքիան է. The Times

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման իրական թիրախը Թուրքիան է, եւ մոտեցող պատերազմում ԻԼԻՊ-ը ցանկանում է կանխել Անկարայի որոշիչ գործոն լինելը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է անգլիական The Times թերթը` մեկնաբանելով ԻԼԻՊ-ի կողմից անգլիացի կամավոր Դեւիդ Հայնսի հրապարակային սպանությունը:

«Այստեղ իրական թիրախը ոչ թե Բրիտանիան էր, այլ Թուրքիան էր: Հունիսին Մոսուլում Թուրքիայի հյուպատոսությունը գրաված ԻԼԻՊ-ի ձեռքում 49 թուրք պատանդ կա: Ակնհայտ է, որ Սիրիայի եւ Իրաքի հետ երկար սահման ունեցող Թուրքիան ԻԼԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիայում կարող է ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի համար ամենակարեւոր դաշնակիցը լինել: Սակայն, ձերբակալված համերկրացիների պատճառով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի ցանկանում միանալ այդ կոալիցիային:  Չնայած դրան, օտարերկրյա ջիհադականները Սիրիա եւ Իրաք են մեկնում Թուրքիայի վրայով: Այն դեպքում, երբ Սիրիայի վրայով տարանցիկ առեւտուրը հայտնի պատճառներով վտանգավոր է դարձել եւ խիստ նվազել, 30 տոկոսով նվազել է նաեւ Իրաքի հետ Թուրքիայի միջեւ առեւտուրը: Միեւնույն ժամանակ ԻԼԻՊ-ի եկամուտի աղբյուրներից մեկն է դարձել Թուրքիայի սահմանում իր վերահսկողության տակ վերցրած նավթի առեւտուրը: Միանշանակ է, որ Անգլիան չի հրաժարվելու ԻԼԻՊ-ին ոչնչացնելու իր մտադրությունից: Մյուս կողմից Լոնդոնը վախենում է, որ ԻԼԻՊ-ի կողմից բրիտանացիների եւ այլ օտարերկրացիների սպանությունները կարող են զանգվածային բնույթ ստանալ, որից վախեցած Անկարան էլ խուսափում է մտնել ԻԼԻՊ-ի դեմ միջազգային ռազմական կոալիցիայի շարքը», -նշում է բրիտանական թերթը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]