Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կայուն զարգացման ասպարեզում Հայաստանն ունի ձեռքբերումներ

Կայուն զարգացման ասպարեզում Հայաստանն ունի ձեռքբերումներ

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայուն զարգացման ասպարեզում Հայաստանը ունի ձեռքբերումներ Մարդկային զարգացման համաթվի հաշվարկման ոլորտում: Այս մասին սեպտեմբերի 15-ին լրագրողներին տեղեկացրեց բնապահպան Կարինե Դանիելյանը, ով օրերս վերադարձել է Ալմա Աթայից «Ռիո+20» գագաթաժողովի աշխատանքներին ընդառաջ տեղի ունեցած հանդիպումից:

«ՄԱԿ-ի կողմից արդեն երկար տարիներ կիրառվում է Մարդկային զարգացման համաթվի հաշվարկը: Այն իր մեջ ներառում է յուրաքանչյուր երկրի մեկ բնակչին համապատասխանող ՀՆԱ, մարդու կյանքի միջին տևողությունը և կրթական ցենզը: Հայաստանի առաջարկով այն համալրվել է չորրորդ չափանիշով՝ էկոլոգիական համաթիվով, որը հաշվարկվում է համաձայն երկրի բնապահպանական չափանիշների», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ` տեղեկացրեց Կարինե Դանիելյանը:

Բնապահպանը հավելեց, որ ՀՀ կառավարության, հանրության, և անկախ փորձագետների հետ համատեղ իրականացվում է ծրագիր, որի նպատակն է գործողությունների պլանի մշակում բնապահպանական ոլորտում մարդկային զարգացման համաթվի չափանիշի բարելավման նպատակով: Այն ընդգրկում է իր մեջ թափոնների կառավարման, ընդերքի ու ջրային ռեսուրսների օգտագործումը, այլընտրանքային էներգիայի կիրառման, կանաչ տնտեսության զարգացման և այլն:

«ԽՍՀՄ տարիներին Հայաստանը մարդկային զարգացման համաթվի սանդղակում 193-ից երկրներից զբաղեցնում էր 57 տեղը, անկախության առաջին տարիներին այն ընկավ մինչև 104 տեղը: Այսօր մենք վերադառնում ենք 90-ական հորիզոնականների վրա: Այսօր Հայաստանը այն եզակի  երկրներից է, որ ունի նոր հաշվակով կատարած գնահատումները: Եվ Ալմա Աթայում կայացած համաժողովի ընթացքում մեր պատվիրակությանն առաջարկվեց կիսվել էկոլոգիական համաթվի ներդրման ու հաշվարկի կատարման փորձով տարածաշրջանային երկրների հետ», - տեղեկացրեց Կարինե Դանիելյանը:

ՄԱԿ-ի «Ռիո+20» կայուն զարգացման գագաթաժողովի «Հետ-Ռիո+20» համաշխարհային գործընթացի աշխատանքները կանոնակարգելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը կառավարությանն արդեն ներկայացրել է որոշումների ինտեգրման փաթեթը: Այն իր մեջ ներառում է ընդերքի օգտագործում, շրջակա միջավայր և բնակչության առողջություն, այլընտրանքային էներգետիկայի զարգացում և էներգախնայողություն, ջրային ռեսուրսների կայուն կառավարում, թափոնների կայուն կառավարում, օրգանական գյուղատնտեսության զարգացում, կայուն տուրիզմի զարգացում, կայուն քաղաքներ/ կանաչ ճարտարապետության զարգացում, կայուն անտառակառավարում, կենսաբազմազանության պահպանում, «Կրթություն հանուն կայուն զարգացման» ՄԱԿ-ի տասնամյակի իրականացում, հազարամյակի զարգացման նպատակների վերափոխում կայուն զարգացման նպատակների, ինչպես նաև աղքատության հաղթահարման և կայուն զարգացման նպատակով կանաչ տնտեսության զարգացման ոլորտում օրենսդրական ու տնտեսական գործիքների ներդրման խթանում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]