Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Իրաքի նախագահը կոչ է արել Իրանին ընդգրկել ԻԼԻՊ-ի դեմ պայքարում

Իրաքի նախագահը կոչ է արել Իրանին ընդգրկել ԻԼԻՊ-ի դեմ պայքարում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» դեմ ուղղվող գործողություններում պետք է ընգրկվի նաև Իրանը: Այս մասին սեպտեմբերի 15-ին Փարիզում տեղի ունեցող Իրաքի խաղաղության և անվտանգության վերաբերյալ համաժողովում հայտարարել է Իրաքի նախագահ Ֆուադ Մաասումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նրա խոսքով Իրաքի և Իրանի միջև սահմանի երկարությունը հասնում է 1 կիլոմետրի, միևնույն ժամանակ Իրանը հարևան Իրաքին մարդասիրական և ռազմական օգնություն է ցուցաբերել: «Պարտադիր չէ, որ բոլորը մասնակցեն հարվածելուն, կարևորը որոշման մեջ մասնակցությունն է»,- նշել է նախագահն՝ ավելացնելով, որ եթե ցանկանում ենք շրջափակել ԻԼԻՊ-ին և հարվածել, ապա առաջին հերթին պետք է համախմբել տարածաշրջանի բոլոր երկրները մեկ դիրքորոշման շուրջ:

Մյուս կողմից ավստրալական ուժերը պատրաստ են ուղևորվել Մերձավոր Արևելք ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու նպատակով: Ավստրալիայի վարչապետ Թոնի Աբբոտը նշել է, որ տարածաշրջան կմեկնեն ավստարալական օդային ուժերը և մոտ 600 հատուկ ծառայության անդամներ:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պետք է ռազմական գործողություններ սկսի ԻԼԻՊ-ի դեմ բոլոր այն տարածքներում, որտեղ նրանք առկա են, այդ թվում նաև Սիրիայում: Նա ընդգծել է, որ ապստամբների դեմ պայքարում Վաշինգտոնը չի համագործակցի Դամասկոսի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]