Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ադրբեջանը փոխում է Ռուսաստանի նկատմամբ իր դիրքորոշումը

Ադրբեջանը փոխում է Ռուսաստանի նկատմամբ իր դիրքորոշումը

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը պաշտպանել է Ռուսաստանին եւ նախազգուշացրել Արեւմուտքին: «Ռուսաստանն այն երկիրը չէ, որի հետ կարելի է խոսել պատժամիջոցների լեզվով», -այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակաչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Բաքվում ընթացող ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստում հայտարարել է Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը` մեկնաբանելով Ռուսաստանի դեմ Արեւմուտքի վերջին պատժամիջոցները:

Ադրբեջանցի փոխվարչապետը համոզմունք է հայտնել, որ նոր պատժամիջոցները չեն կարող ընկճել Ռուսաստանին, այլ, հակառակը, կամրապնդեն նրան: «Մենք հասկանում ենք Եվրամիության, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ ստեղծված իրավիճակը: Ոչ ոք չի կարող ընկճել Ռուսաստանին, նա երբեք ծնկի չի գա, այլ ավելի կգոտեպնդվի», -ասել է Յ.Էյուբովը:

Տնտեսական համագործակցության գծով ադրբեջանա-ռուսաստանյան միջկառավարական նիստին մասնակցում է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը:

Ուկրաինայի իրադարձությունների հետ կապված, ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունները մշտապես պաշտպանել էին Արեւմուտքին եւ կողմ արտահայտվել Մոսկվայի դեմ պատժամիջոցների կիրառմանը:

ԱՄՆ-ի ֆինամսների նախարարությոընը սեպտեմբերի 12-ին հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պաժամիջոցների մասին: Սահմանափակումների տակ են ընկել պաշտպանական ձեռնարկությունները, բանկերը, ինչպես նաեւ էներգետիկական ընկերությունները: Նույն օրը ուժի մեջ են մտել նաեւ Եվրամջության հակառուսաական պատժամիջոցները, որոնք, մասնավորապես, վերաբերվել են «Ուրալվագոն» գործարանին, «Օբորոնպրոմ»-ին եւ «Միավորված ավիաշինարարական կորպորացիային»: Բացի դրանից, այսպես կոչված սեւ ցուցակում ընդգրկվել են եւս 24 ազգանուններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]