Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը սպասում է նոր մրցաշարերի

Աշխարհի չեմպիոն  Արթուր Ալեքսանյանը սպասում է նոր մրցաշարերի

ԵՐԵՎԱՆ,15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, 96կգ քաշային Արթուր Ալեքսանյանն արդեն պատրաստ է մտածել նաեւ օլիմպիական խաղերի մասին:

Ինչպես Ալեքսանյանն ասաց «Արմենպրես»-ի թղթակցին, օլիմպիական խաղերին կմասնակցեն հիմնականում նույն մարզիկները, ովքեր մասնակցեցին Տաշքենդում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությանը, հետեւաբար դժվար թե ինչ-որ նոր անուն բացահայտվի:

Նա նշեց նաեւ, որ օլիմպիական խաղերում իր առջեւ որեւԷ նպատակ դնելուց առաջ մարզիկը պետք Է նախ օլիմպիական վարկանիշ նվաճի:

Մեկնաբանելով իր հաղթանակը աշխարհի առաջնությունում, Ալեքսանյանն ասաց, որ այս մրցաշարում հեշտ հաղթանակ չԷր լինում, բայց իր համար ամենաբարդ մրցամարտն Էր կիսաեզրափակիչը՝  իրանցի ըմբիշ Ռեզայի հետ:

Ալեքսանյանը վստահեցրեց, որ հետագայում նույնպես կձգտի հաղթանակների՝ արդեն որպես աշխարհի եւ Եվրոպայի եռակի չեմպիոն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]