Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրքիայում իսլամիստների աջակցության հանրահավաք է տեղի ունեցել

Թուրքիայում իսլամիստների աջակցության հանրահավաք է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում զանգվածային բողոքի ակցիա է տեղի ունեցել Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվող «Ահրարուր Շամ» կոչված իսլամիստական ահաբեկչական խմբավորման ոչնչացման դեմ: Կազմակերպության շտաբում տեղի ունեցած պայթյունի արդյունքում 45 ջիհադական վահաբիներ (իսլամի սունի ուղղության սալաֆի ծայրահեղական թեւ) են ոչնչացվել, որոնցից 18-ը խմբավորման հրամանատարներ են եղել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, Ստամբուլի Ֆաթիհ մզկիթում ահաբեկիչների հոգեհանգստի արարողություն է անցկացվել: Արարողության ժամանակ մասնակիցները «Հաղթանակ Սիրիայում», «Քերի, հեռացիր»«, «Ոչ ՆԱՏՕ-ի զավթիչ կոալիցիային» եւ ահաբեկիչների առաջնորդ Հասան Աբդուլլահի դիմանկարներով պաստառներ են պարզել:

Բողոքի միտինգին հազարավոր սալաֆիներ են մասնակցել: Միտինգում ելույթ ունեցողները հայտարարել են, որ դեմ են «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) խմբավորման դեմ ռազմական գործողությունների համար արտաքին ուժերի կողմից Թուրքիայի տարածքի օգտագործմանը: Նրանք կոչ են արել Թուրքիայի կառավարությանը չաջակցել ԻԼԻՊ-ի դեմ պայքարի համար ԱՄՆ-ի կողմից ստեղծվող կոալիցիային: 

«Ահրարուր Շամ» ահաբեկչական խմբավորումը ոչնչով չի տարբերվում ԻԼԻՊ-ից: Այն եւս պայքարում է Սիրիայի կառավարական ուժերի դեմ` կոտորածներ կազմակերպելով խաղաղ բնակչության դեմ:

Թուրքիան պաշտոնապես հրաժարվել է միանալ ԻԼԻՊ-ի դեմ ստեղծված 40 երկրների մասնակցությամբ կոալիցիային: Միջազգային մամուլը հաճախ է անդրադարձել Թուրքիայի կողմից ԻԼԻՊ-ին ֆինանսական, ռազմական եւ լոգիստիկ աջակցություն ցուցաբերվելու փաստերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]