Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ճոճվող բարդին արտակարգ իրավիճակի վտանգ էր ստեղծել Նորքում

Ճոճվող բարդին արտակարգ իրավիճակի վտանգ էր ստեղծել Նորքում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ախուրյան գյուղի Ջրաշինարարների փողոցում՝ «Սև քար» ռեստորանի մոտակայքում, ծառը շրջվել և փակել է ճանապարհի երթևեկելի հատվածը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ահազանգը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ստացվել է սեպտեմբերի 15-ին` ժամը 04.50-ին. փրկարարներն օգնության են հասել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի հատվածից:

Իսկ ճոճվող բարդին արտակարգ իրրավիճակի վտանգ է առաջացրել Երեւանում: Սեպտեմբերի 14-ին, ժամը 13.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի այգիների թիվ 257 տան մոտակայքում (Սարալանջի պողոտայի կողմից) գտնվող բարդու ծառը (մոտ 25 մ) թուլացել և ճոճվում է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը և ՀՓՋ-ի ավտոսանդուղքը:
Փրկարարների և կանաչապատման ընկերության աշխատակիցների համատեղ ուժերով ծառը մասնատվել և տեղափոխվել է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]