Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 3-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 3-4 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում սեպտեմբերի 14-18-ին հյուսիսային և արևելյան շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից, օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 14-ին շրջանների զգալի մասում կնվազի 2-3 աստիճանով, արևելյան շրջաններում` 3-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` մինչև 18-23 մ/վրկ արագությամբ:

Երևանում սեպտեմբերի 14-17-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Սեպտեմբերի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 14-18-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +31աստիճան:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]