Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Շիրակի թեմի բոլոր եկեղեցիներում նշվեց Խաչվերացը

Շիրակի թեմի բոլոր եկեղեցիներում նշվեց Խաչվերացը

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի թեմի բոլոր եկեղեցիներում սեպեմբերի 14-ին նշվեց Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը: Առավոտյան ժամերգությունից հետո թեմի եկեղեցիներում Սուրբ պատարագ մատուցվեց` ի հիշատակ Տիրոջ խաչափայտի Երուսաղեմ վերադարձի եւ վեր բարձրացնելուն: Օրվա խորհուրդով պայմանավորված` պատարգ մատուցվեց ինչպես Գյումրու «Սուրբ  Նշան» այնպես էլ «Սուրբ Աստվածածին» (Յոթ վերք) եկեղեցիներում:

Յոթ վերք եկեղեցում սուրբ պատարագ մատուցվեց տեր Փավստոս քահանա Սարգսյանի ձեռամբ: Վերջինս «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ թեև շատ դանդաղ, բայց այս տոնն իր իրական նշանակությունը վերականգնում է, քանի որ խորհրդային տարիներին  Խաչվերացը ժողովրդի մեջ արմատացավ որպես լացի ու կոծի, գերեզման գնալու օր, ինչը  շատ սխալ է: «Խաչի տոնը ցնծալու ու ուրախանալու տոն է: Խաչը Քրիստոսի իրական ներկայությունն է երկրի վրա և խաչի խորհուրդը Քրիստոսի ներկայության խորհուրդն է,  հետևաբար, այդ  մեծ հրաշալի նշանը մենք համարում ենք Քրիստոսի խորհուրդը, եթե ինքը գտնվում է ուրախության, ցնծության մեջ՝ քրիստոնյան իրավունք չունի լաց ու կոծ անելու: Խաչը հավերժական խորհուրդ է, իսկ մենք՝ քրիստոնյաներս, հավերժական կյանք ունենք: Խաչի տոնը դա Տիրոջ խաչափայտի ազատագրման տոնն է, որը քրիստոնյաների համար պարծանքի նշան է, ինչպես Պողոս առաքյալն է ասում՝ մեզ՝ փրկվածներիս համար Աստծո զորություն»:

«Այսօր հավատացյալ ժողովուրդը պետք է գա եկեղեցի, մասնակցի տոնական պատարագի,  հաղորդություն առնի, երեկոյան աշխարհի չորս կողմերի օրհնություն՝ անդաստան է կատարվում, իսկ վաղը հավաքվում ենք և պատարագ ենք մատուցում  ննջեցյալների համար և այդ պատարագը կոչվում է մեռելոց պատարագ»-ավելացրեց Տերն Փավստոս քահանա Սարգսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]