Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գարեգին Երկրորդի ձեռամբ օծվել է Բերդի Ս. Հովհաննես եկեղեցին

Գարեգին Երկրորդի ձեռամբ օծվել է Բերդի Ս. Հովհաննես եկեղեցին

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը սեպտեմբերի 14-ին` Խաչվերացի տոնին, մեկնել է Տավուշի թեմ, ուր հանդիսապետել է Բերդ քաղաքի նորակառույց Ս. Հովհաննես եկեղեցու օծման սրբազան արարողությունը: Տարածաշրջանի բնակչության համար այս պատմական առիթով Բերդ քաղաք է ժամանել նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Ս. Հովհաննես եկեղեցին, որի հիմնարկեքը կատարվել էր 2012թ. մայիսի 20-ին, կառուցվել է բարերարությամբ լուսահոգի պարոն Ջոն Սթիվենսի (Ֆրեզնո, ԱՄՆ): Եկեղեցու ճարտարապետն է Արտակ Ղուլյանը, շինարարությունն իրականացրել է «Այգեձոր» ընկերությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Ամենայն Հայոց կաթողիկոսին և ՀՀ Նախագահին քաղաքի մատույցներում դիմավորել են Տավուշի թեմի առաջնորդ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը, Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Արամ քահանա Միրզոյանը, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ: Նորակառույց եկեղեցու առջև Ամենայն Հայոց Հայրապետին և ՀՀ Նախագահին մեծ խանդավառությամբ և պատվով ողջունել է Բերդի բնակիչների բազմությունը: Աղ ու հացի ավանդական արարողությունից հետո եկեղեցու զանգերի ավետաբեր ղողանջների ներքո Նորին Սրբությունը և ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիսավոր թափորով առաջնորդվել են եկեղեցի, ուր սկսվել է շքեղակառույց եկեղեցու օծման կարգը:

Արարողության ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսը կատարել է եկեղեցու Ս. Սեղանի օծումը, իսկ Տավուշի թեմի առաջնորդ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ, Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայրապետական պատվիրակ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանն ու Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանն օծել են եկեղեցու 16 սյուները: Այնուհետև Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ նորակառույց եկեղեցին կոչվել է Ս. Հովհաննես առաքյալի անունով:

Հավարտ եկեղեցու օծման` ողջույնի խոսքով հանդես է եկել թեմակալ առաջնորդ Տ. Եզնիկ արքեպիսկոպոսը` մեծապես կարևորելով Վեհափառ Հայրապետի և ՀՀ Նախագահի այցը Տավուշ և մասնակցությունը եկեղեցու օծման արարողությանը: Այնուհետև Ամենայն Հայոց Հայրապետն իր պատգամն ու հայրապետական օրհնությունն է բերել ներկա հավատավոր ժողովրդին՝ անդրադառնալով Խաչվերացի տոնին և հայ ժողովրդի համար Խաչի խորհրդին:  «Այսօր մեր երկրի այս գողտրիկ աշխարհում, Բերդ քաղաքի նորակառույց Ս. Յովհաննէս եկեղեցում հավաքվել ենք տոնախմբելու Խաչվերացը և տոնի սքանչելի խորհրդով կատարելու եկեղեցու օծումը: Խաչվերացը 7-րդ դարից ի վեր սեպտեմբերյան այս օրերին մեծ շուքով նշում է քրիստոնեական ողջ աշխարհը: Տոնի անվանումը՝ «Խաչվերաց» նշանակում է խաչը վեր բարձրացնել: Շուրջ 1400 տարիներ առաջ պարսկա-բյուզանդական մեծ պատերազմում Երուսաղեմից գերեվարվեց մեր Տիրոջ խաչափայտը: Տարիներ անց Հերակլ կայսեր գլխավորությամբ բյուզանդական զորքը, որի կազմում մարտնչում էր նաև հայկական զորագունդ, հաղթանակեց և վերադարձրեց խաչափայտը: Վերադարձի ճանապարհն անցավ նաև Հայաստանով, քանի որ խաչափայտը սկզբում տարվեց Կոստանդնուպոլիս և այնտեղից` Երուսաղեմ: Դեպի Երուսաղեմ դարձի ողջ ճանապարհին, ինչպես և Հայաստանում, մարդիկ ամենուր ուրախությամբ երկրպագում էին փրկական խաչին, փորձում էին մոտենալ, որ տեսնեն, բայց որովհետև բազմությունն անափ ծովի էր նման, խաչափայտը տանողները ժամանակ առ ժամանակ այն վեր էին բարձրացնում, որպեսզի հեռվում գտնվողները տեսնեն, մխիթարվեն ու երկրպագեն խաչափայտին: 

Այսօր մենք մեր հոգիներում ենք պանծացնում Տիրոջ խաչը, քանզի մեր Տերը մարդկանց փրկության համար հանձն առավ խաչ բարձրանալ և խաչի վրա հեղած արյամբ փրկեց մեզ դատապարտության անեծքից և պարգևեց հավիտենական կյանքը: «Արդարև, Նրա աստվածային զորությունը մեզ շնորհեց ամեն ինչ, որ վերաբերում է կյանքին և աստվածապաշտությանը՝ ճանաչեցնելով մեզ Նրան, ով կանչեց մեզ Իր փառքին և առաքինությանը» (Բ Պետր. 1.3), - հայտարարում է Պետրոս առաքյալը: Նաև 7-րդ դարի Հայոց Կաթողիկոս Սահակ Ձորափորեցին Խաչվերացի շարականում օրհնաբանում է՝ ասելով. «Սուրբ խաչիդ զորությունը, Քրիստոս, որ կանգնեցրիր աշխարհի փրկության համար, թող պահպանի մեզ ամեն փորձությունից»: Այս աղոթքով և մաղթանքով Մենք, սիրելիներ, ձեր աղոթակցությամբ այսօր օծեցինք նորակերտ այս եկեղեցին, որ խաչի պահապան թևերի ներքո պաշտպան կանգնի մեր բազմաչարչար հայրենիքի սահմաններին, նաև` բարեբեր Տավուշ աշխարհին և օրհնի խաղաղ կյանքը Տավուշի մեր զավակների: 

Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, խաչը մեզ համար Տիրոջ խոսքով ապրելու հանձնառություն է: Խաչն արդարություն է, քանզի նրանով&

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]