1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երևանում և մարզերում խոտածածկ տարածքներ են այրվել

Երևանում և մարզերում խոտածածկ տարածքներ են այրվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում սեպտեմբերի 13-14-ը մի շարք հրդեհներ են բռնկվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մասնավորապես, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Գեղհովիտ փողոցի մոտակայքում այրվել է մոտ 3000 քմ խոտածածկ տարածք, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի գերեզմանատանը` 300 քմ, Արզնի օդանավակայանի մոտակայքում` 3000 քմ, Քասախ գյուղի Մուշ թաղամասում` 400 քմ, Աբովյան քաղաքի «Սուրբ Ստեփանոս» եկեղեցու մոտակայքում՝ 300 քմ, Հրազդան քաղաքի գլխավոր գերեզմանատանը` 1000 քմ խոտածածկ տարածք:

Միջպետական Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածում (33-րդ կմ) այրվել է 40 հա խոտածածկ տարածք, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասում` թիվ 23 դպրոցի մոտակայքում` մոտ 2500 քմ, Կոշտոյան փողոցում` մոտ 100 քմ, «Ոսկե բլուր» ռեստորանային համալիրի մոտակայքում` մոտ 2000 քմ, Անի Պեմզայ համայնքի թիվ 17 ուղեկալում` մոտ 300 հա, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցում` 3000 քմ, Մեղրի քաղաքի Արաքսաշեն թաղամասում գտնվող այգում` 100 նռենի, 5 թզենի և 1700 քմ խոտածածկ տարածք, Շահումյան փողոցում` 80 քմ, Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում` 1.7 հա խոտածածկ տարածք և 63 ծառ, Բարձրունու գյուղում` 40 հա, Նոր Աձնաբերդ գյուղում` 7 հա, Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում` 300 քմ, Կողբի գյուղի Սելեգեդան հանդամասում` 3 հա խոտածածկ տարածք:

Աշտարակի խճուղում՝ «Գրացիա» Հայկական կարմիր խաչի ընկերության միջազգային վերականգնողական կենտրոն ՍՊԸ-ի մոտակայքում այրվել է 800 քմ, Մարզահամերգային համալիրի մոտակայքում` 2000 քմ, Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու մոտակայքում` 20 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]