1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը

Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ առաքելական սուրբ եկեղեցին սեպտեմբերի 14-ին տոնում է վերջին՝ 5-րդ տաղավար տոնը՝ Սուրբ Խաչը կամ Խաչվերացը: Խաչվերացը Խաչին նվիրված տոների մեջ ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի, նրա բարձրացման և փառաբանության պատմական հիշատակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Հայաստանյայց եկեղեցում Խաչվերացը տոնվում է սեպտեմբերի 11-17 ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը, իսկ տոնի հաջորդ օրը մեռելոց է:

610թ. պարսից Խոսրով արքան մեծաքանակ զորքով հարձակվում է Բյուզանդական կայսրության վրա: Սկզբնական հաջողություներից ոգևորված՝ պարսկական զորքերը 614թ. մտնում են Երուսաղեմ: Շատեր սրի են քաշվում կամ էլ գերեվարվում: Վերջինների մեջ էր նաև Երուսաղեմի Զաքարիա հայրապետը: Բայց պարսիկներն այսքանով չեն բավարարվում. մտնում են Ս. Հարության տաճար և գերի վերցնում այնտեղ պահվող Աստվածընկալ Ս. Խաչը, որը Դ դարի սկզբին Կոստանդիանոս կայսեր մոր Հեղինեի ձեռքով գտնվել և պաշտամունքի առարկա էր դարձել բոլոր քրիստոնյաների համար:

628թ. բյուզանդական զորքերը Հերակլ կայսեր գլխավորությամբ խաչափայտը վերադարձնելու համար մարտի են դուրս գալիս պարսիկների դեմ: Վերջիններիս օժանդակում էր նաև հայկական զորախումբը Մժեժ Գնունու գլխավորությամբ: Տիրոջ օգնությամբ բյուզանդացիները հաղթանակ են տանում: Ս. Խաչը հանդիսավոր թափորով տեղափոխվում է հայոց Կարին քաղաքը: Իսկ Կարինից այն տեղափոխում են Կ. Պոլիս, ապա Երուսաղեմ: Գերեդարձի ճանապարհին Տիրոջ խաչափայտը բարձրացվում էր և ցնծության առիթ լինում ժողովրդի համար:

Խաչը քրիստոնյաների համար Աստծո զորությունն է ու պարծանքների պարծանքը, որի վրա իր անմեղ արյունը թափեց Քրիստոս՝ տալով մեզ հաղթության զենքը՝ ընդդեմ սատանայի ու նրա խաբկանքների: Հիսուս խաչի վրա ցույց տվեց իր անհուն սերը մարդկության հանդեպ, և խաչը դարձավ մեզ համար հույսի, սիրո և փրկության առհավատչյան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]