Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Գյումրիում բացվեց առաջին տեխնոլոգիական կենտրոնը

Գյումրիում բացվեց առաջին տեխնոլոգիական կենտրոնը

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանից հետո Գյումրին կդառնա Հայաստանի երկրորդ տեխնոքաղաքը: Գյումրին տեխնոքաղաքի վերակառուցելու լայնածավալ ծրագրի մեկնարկը տրվեց Գյումրու տեխնոպարկի բացման արարողությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` տեխնոպարկի բացման արարողությանը ներկա էր նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: 700 միլիոն դրամ ներդրումից և 6 տարվա նախապատարստական աշխատանքներից հետո տեխնոպարկը բացեց իր դռները տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների առջև:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի խոսքով` Գյուրու տեխնոպարկն ունենալու է ոչ միայն ուսումնական, այլև գիտահետազոտական կենտրոն, որտեղ իրենց գործունեությունն են ծավալելու տեղական և միջազգային հեղինակավոր ընկերությունները: «Երևանից հետո Գյումրին առաջին քաղաքն էր, որտեղ սկիզբ դրվեց տեխնոլոգիական զարգացմանը: Հետագայում նման կենտրոններ կբացվեն նաև Վանաձորում և Ստեփանակերտում: Այս կենտրոնները կստեղծեն կրթական միջավայր, ինչպպես նաև աշխատանքի հնարավորություն կտան տեղեկատավական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներին: Այստեղ արդեն իսկ գործում են որոշ ընկերություններ, իսկ ներկայում բանակցություններ են տարվում միջազգային National Instruments, Clean Tech, Nokia, Digital Pomegranate և այլ ընկերությունների հետ»,- հայտնեց նա:

Ենգիբարյանի խոսքով` ներկայում կենտրոնում գործում է 60 աշխատատեղ, սակայն մինչ տարեվերջ մասնագետների թիվը կհասնի 100-ի:

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի պահպանման ծախսերի և սպասարկող անձնակազմի վարձատրության ապահովման համար 2015-2017 թթ. պետբյուջեից կտրամադրվի տարեկան 100 միլիոն դրամ: Այդպիսով` կենտրոնը կկարողանա տեղեկատվական աջակցություն և ինկուբացիոն ծառայություններ մատուցել տարածաշրջանի սկսնակ կամզակերպություններին ու ձեռներեցներին` խթանելով նաև նրանց արտադրանքի արտահանումն այլ երկրներ:

Ըստ Ենգիբարյանի` այսպիսով առաջին քայլն է արվում ամբողջ Հայաստանը Սիլիկոնային հովիտ դարձնելու ճանապարհին: 

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, շուրջ 6 հազար 500 մետր քառակուսի ընդհանուր մակերեսով, ամբողջական համալիր է, որը ներառում է տեխնոլոգիական ընկերությունների համար ստեղծված ժամանակակից գրասենյակային տարածքներ, ուսուցման և գիտահետազոտական լաբորատորիաներ, հանդիպման սենյակներ: Այն կգործի նաև որպես ինկուբացիոն կենտրոն` ինչպես արդեն գոյություն ունեցող, այնպես էլ սկսնակ ընկերությունների համար: Ներկայում կենտրոնում արդեն գործում են GNC-ALFA, e-Works, Skyline Studio և այլ ընկերություններ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]