Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արթուր Աբրահամը հպարտ է Արսեն Ջուլֆալակյանի հաղթանակով

Արթուր Աբրահամը հպարտ է Արսեն Ջուլֆալակյանի հաղթանակով

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը շնորհավորական ուղերձ է հղել հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանին` աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Արթուր Աբրահամի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումից: 

«Հարգելի Արսեն, շնորհավորում եմ փառահեղ հաղթանակիդ առթիվ: Չնայած դժվարություններին և համառ պայքարին՝ դու կարողացար բարձր պահել քո պատիվը, հայրիկիդ պատիվը եւ համայն հայության պատիվը: Քո հաղթանակն այլեւս միայն քոնը չէ, դա բոլորիս հաղթանակն է եւ իրապես արժանի է բարձր գնահատանքի: Դու քո հիանալի օրինակով ճանապարհ ես հարթում շատերի ներկա ու ապագա հաղթանակների համար: Հպարտանում եմ քեզանով եւ մաղթում եմ նորանոր հաջողություններ:
Հարգանքներով` Արթուր Աբրահամ»,- ասված է շնորհավորական ուղերձում:

Հունահռոմեական ոճի Հայաստանի ըմբիշ, 75կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը սեպտեմբերի 12-ին նվաճեց Տաշքենդում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսը: Հայ մարզիկը վճռական մրցամարտում 4:0 հաշվով հաղթեց խորվաթ մարզիկ Ժուգային: Ջուլֆալակյանը այս մրցաշարում 5 մրցամարտ անցկացրեց` 3-ում հաղթելով խոշոր հաշվով` այդ թվում` ադրբեջանցի հակառակորդին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]