Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

BBC-ն հատուկ հոդված է պատրաստել Հայաստանի մասին

BBC-ն հատուկ հոդված է պատրաստել Հայաստանի մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական հայտնի BBC լրատվականը հատուկ հոդված է պատրաստել Հայաստանի և համաշխարհային հասարակությունում մեր երկրի տեղի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, BBC-ի թղթակիցը նախ շրջել է Լոնդոնի փողոցներով` փորձելով անցորդներից ճշտել, թե ինչ գիտեն նրանք Հայաստանի վերաբերյալ:

Զբոսաշրջիկների մեծ թվով աչքի ընկնող Լոնդոնում Սաուդյան Արաբիայից մասնագիտությամբ լրագրողների զույգը հայտնել է, որ գիտեն միայն այն, որ Հայաստանը գտնվում է Ասիայում: Դանիացի մեկ այլ լրագրող նշում է, որ «Դանիայում իրենք երբեք չեն լսել նման պետության մասին»: Առավել հետաքրքիր է պատասխանել մի զույգ ԱՄՆ-ից, ով հայտնել է, թե բոլոր հայերի ազգանունները վերջանում են «յան»-ով, իսկ նրա կինը որպես ապացույց է բերել Քիմ Քարդաշյանին: Եվ միայն մի կին, ով եկել էր Փարիզից և նախկինում եղել էր Երևանում, ասել է. «Դա մի փոքր երկիր է, որի ժողովուրդը շատ է տառապել»:

Խոսելով համաշխարհային ճանաչում և հայկական արմատներ ունեցող անձանց մասին` BBC-ի լրագրողը նշում է Շերին, թենիսիստ Անդրե Աղասիին, միլիոնատեր Քըրք Քըրքորյանին և Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսին: Նա մեջբերում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արամ Համփարյանի խոսքերն այն մասին, որ հայկական սփյուռքն իրականում երկրորդ հայկական հանրապետությունն է: «Հայերը ցրված են աշխարհով մեկ և ամենուր, ուր նրանք գնացել են, բարգավաճել են, և նրանք չեն մոռացել իրենց արմատները և փորձել են մոտ լինել, և հենց սա է հայ ազգի փափուկ ուժի մի մասը»,- մեջբերում է Համփարյանի խոսքերը BBC-ն:

Խոսելով հայկական տնտեսության մասին` լրագրողը նշում է, որ Հայաստանի տնտեսության զարգացման խոչընդոտ են փակ սահմանները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: «Փակ սահմաններ ունենալու պատճառները գալիս են դեռևս 20-րդ դարից սկիզբ առած խնդիրներից: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ` 1915-1917 թվականներին, հարյուր հազարավոր էթնիկ հայեր սպանվեցին օսմանյան թուրքերի կողմից: Երևանը ցանկանում է, որ Թուրքիան ճանաչի կատարվածը որպես ցեղասպանություն, ինչպես արել են շատ երկրներ, սակայն Անկարան պնդում է, որ ցեղասպանություն չի եղել, և մահացածները պատերազմի զոհեր են: Դա շարունակում է շատ զգայուն հարց մնալ»,- գրում է BBC-ն: Այն պատմում է նաև 1988 թվականին սկիզբ առած ղարաբաղյան հակամարտության մասին:

Անդրադառնալով երկրի զբոսաշրջային ներուժին` բրիտանական լրատվամիջոցի հետ զրույցում Մեծ Բրիտանիայում գործող զբոսաշրջային ընկերություններից մեկի աշխատակիցը հայտնել է, որ Հայաստանը կարող է գրավել օտարերկրացիներին իր հին վանական համալիրներով և այլ տեսարժան վայրերով` դարձնելով Հայաստանը հետաքրքիր վայր արձակուրդներն անցկացնելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]