Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արա Բերքյանի նամականին և հոդվածներն ամփոփող գիրքը ներկայացվեց հանրությանը

Արա Բերքյանի նամականին և հոդվածներն ամփոփող գիրքը ներկայացվեց հանրությանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքահայ ճանաչված հայագետ, ճարտարապետության և ճարտարագիտության դոկտոր, հասարակական գործիչ Արա Բերքյանի կենսագրությունը, նամակները, հոդվածներն ու մատենագրությունն ամփոփող ժողովածուն ներկայացվեց հանրությանը: Արա Բերքյանի 80-ամյակի առթիվ տպագրված ժողովածուն հրատակել է «Տիգրան Մեծ» հրատարակչությունը՝ Մակբեթ Մաթևոսյանի հովանավորությամբ: Գրքի առաջաբանը հեղինակել, նամականին, կենսամատենագրությունը կազմել և ծանոթագրել է հայագետի կինը՝ Լիզա Բերքյան-Աբրահամյանը: 

Վերջինս սեպտեմբերի 11-ին անցկացված շնորհանդեսի ընթացքում ընդգծեց, որ գիրք ստեղծելու գաղափարն առաջացել է դեռևս 2009 թվականին, երբ ազգային գրադարանում նշվեց գործչի հոբելյանը: Լիզա Բերքյան-Աբրահամյանն ափսոսանքով փաստեց, որ Արա Բերքյանին Հայաստանում քչերը գիտեն: «Երբ կյանքին հրաժեշտ է տալիս սիրելի անձ, ապրողներիս ուսերին կիսատն ավարտին հասցնելու մեծ բեռ է ծանրանում: Արա Բերքյանն իր ապրած կյանքով կամուրջ հանդիսացավ սփյուռքի և հայրենիքի միջև: Աստծո պարգևած բազում շնորհները՝ ճարտարապետ, գրող, պատմաբան, հռետոր, նկարիչ, նա ի սպաս դրեց օտար ափերում հայոց պատմությունը, ճարտարապետությունը, մշակույթն աշխարհին ճանաչելի դարձնելու և Հայ դատի ձայնը լսելի դարձնելու գործում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց սփյուռքահայ գործչի կինը:

Նրա համոզմամբ՝ Բերքյանը հայ մշակույթի դեսպանն էր և ազգային ոգին արթուն պահողը:

Շնորհանդեսի ընթացքում մասնակիցներն ունկնդրեցին հատվածներ գրքից: Ելույթ ունեցողները կարևորեցին Արա Բերքյան գործչի գործունեությունը և ավանդը: Նրանցից շատերը փաստեցին, որ Բերքյանին երբևէ չեն մոռանում:

Գիրքը պարունակում է Բերքյանի անձնական արխիվում պահպանվող մի շարք կարևոր նյութեր, որոնք գլխավորապես վերաբերում են հայկական ճարտարապետությանը և հայապահպանության խնդիրներին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]