Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ստեփանակերտն աշխարհի ամենամաքուր քաղաքներից մեկն է

Ստեփանակերտն աշխարհի ամենամաքուր քաղաքներից մեկն է

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտը աշխարհի մաքրագույն քաղաքներից մեկն է: Այդ փաստը պնդելու համար կա գիտական հիմք, ինչն ապացուցում է քաղաքի երկրաքիմիական անձնագիրը: Այս մասին «Արմեպրես»-ին տեղեկացրեց Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն և շրջակա միջավայրի երկրաքիմիայի բաժնի ղեկավար Լիլիթ Սահակյանը:

 «Առաջին աշխատանքը, որն իրականացրեցինք Արցախում, եղավ Ստեփանակերտի երկրաքիմիայի ուսումնասիրությունը: Իմ տասնհինգ տարվա գիտական փորձի ընթացքում սա առաջին դեպքն էր, երբ հետազոտվող քաղաքում չի հայտնաբերվում անտրոպոգեն սթրեսի նշանակալի հետևանքներ», - պատմեց Լիլիթ Սահակյանը:

Ըստ աշխարհագրական գիտությունների թեկնածուի, ով նաև ԼՂՀ գիտական կենտրոնի բաժիններից մեկի խորհրդատուն է, 2011 թվականից ՀՀ ԿԳՆ գիտպետկոմի և Արցախի կրթության նախարարության համաֆինանսավորմամբ առաջին անգամ Արցախի տարածքի համար Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնը, ԼՂՀ գիտական կենտրոնի հետ համատեղ, իրականացնում է Արցախի տարածքում երկրաքիմիայի ուսումնասիրությունը: Աշխատանքներն ուղղված են ոչ միայն գիտական նպատակներին, այլ նաև Արցախի գիտական կենտրոնի համար մասնագետներ պատրաստելուն, ովքեր հետագայում արդեն ինքնուրույն կկատարեն հետազոտություններ:

Ստեփանակերտում հաջողությամբ կատարված հետազոտության արդյունք դարձավ Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի և Արցախի գիտական կենտրոնի համատեղ ջանքերով իրականացված` ԼՂՀ ջրահավաք ավազանների ջրերի և հատակային նստվածքների ուսումնասիրությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]