Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Քաղաքագետը խոսել է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու թուրքական մոտիվացիայի մասին

Քաղաքագետը խոսել է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու թուրքական 
մոտիվացիայի մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքական վերլուծաբան, «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն»-ի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման նոր փուլ է ակնկալում 2015 թվականի ապրիլի 25-ից: Այս մասին հայտնեց Ռիչարդ Գիրագոսյանը` սեպտեմբերի 9-ին կայացած քննարկման ժամանակ, որի նպատակը Թուրքիայի նոր կառավարության քաղաքականության վերլուծության ներկայացումն էր Հայաստանի և Հարավային Կովկասի վրա դրա ազդեցության շեշտադրմամբ:

Քաղաքական վերլուծաբանի դիտարկմամբ` Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մի քանի մոտիվացիա ունի, որոնցից կարևորը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի թուլացումն է:

«Ակնհայտ է, որ հայ-թուրքական հարաբերությունների պաշտոնական դիվանագիտական կարգավորումը դեռևս շատ հեռու է: Թուրքիան նոր օրացույց ունի, որը կսկսվի 2015 թվականի ապրիլի 25-ից` սահմանափակելով Ադրբեջանի ներգրավվածությունը: Հարաբերությունների կարգավորման Թուրքիայի մոտիվացիան Եղեռնի ճանաչման թուլացումն է, և, որ ամենակարևորն է` սահմանափակել Ադրբեջանի` Թուրքիայի վրա ավելի ու ավելի աճող ազդեցությունը:

Թուրքիան դեռևս բավականին բարկացած է, որ իր քաղաքականության հնարավորությունները տարածաշրջանում ենթակա են Ադրբեջանի ներգրավածությանն ու ազդեցությանը»,-հայտնեց Ռիչարդ Գիրագոսյանը:

Նա, միևնույն ժամանակ, նշեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը հատկապես Էրդողանի երդմնակալության արարողությունից հետո ավելի հզոր է դարձել, քան Թուրքիայինը: «Կարգավորման առումով ակնկալիքների բեռը դեռևս Թուրքիայի ուսերին է: Միջազգային համայնքում Հայաստանն ու Հայաստանի կառավարությունն ընկալվում են այնպես, որ ամեն ինչ արել են հարաբերությունների կարգավորմանը հասնելու համար, բայց Թուրքիան է, որ խանգարում է ու ձգձգում կարգավորման գործընացը»,-շեշտեց փորձագետը:

Գիրագոսյանի կարծիքով` հայերի հետ հարաբերությունների կարգավորման ևս մեկ մոտիվացիա ունի Թուրքիան. քրդական նախաձեռնության  հզորացումը: «Հայաստանի հետ սահմանի բացումը թույլ կտա Թուրքիային կայունացնել Արևելքը, որից Թուրքիայի կառավարությունը կունենա ոչ միայն  ռազմական, այլև տնտեսան օգուտներ»,-նշեց նա:

Խոսելով այս տարվա ապրիլի 23-ին Էրդողանի` դեռևս վարչապետի ուղերձի մասին` Ռիչարդ Գիրագոսյանը ընդգծեց, որ այն կարող է նախադեպ հանդիսանալ այլ վարչապետերի համար, որպեսզի նրանք խոսեն այդ թեմայով ու հղել նման ուղերձներ: «Հայտարարությունը կարևոր էր նրանով, որ թույլ տվեց Էրդողանին ավելի մեղմ քաղաքական գործչի իմիջ ձեռք բերել` ավելի նման Գյուլին: Դրա նպատակն էր նաև ավելի դրական վերաբերմունքի արժանանալ Արևմուտքի և ամերկացիների կողմից: Բացի այդ, Էրդողանի հայտարարությունը Հայոց հարցն ավելի ապահով դարձրեց թուրք հասարակության համար, որպեսզի դրա շուրջ կարողանան խոսել: Եթե Թուրքիայի հասարակության 25 տոկոսն է պատարստ բարձրացնել Հայոց հարցը, ապա այս հայտարաությունը թույլ տվեց մյուս 25 տոկոսին ևս այն համարել ապահով թեմա` խոսելու համար, քանի որ այդ մասին խոսել է նույնիսկ իրենց ղեկավարը»,- ընգծեց քաղաքական վերլուծաբանը:

Միջոցառումն իրականացվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում, Եվրոպական միության օժանդակությամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]