Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գյումրիում սկսվել է պաթոլոգոանատոմիական լաբորատորիայի շինարարությունը

Գյումրիում սկսվել է պաթոլոգոանատոմիական լաբորատորիայի շինարարությունը

ԳՅՈՒՄՐԻ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում մեկնարկել է պաթոլոգոանատոմիական լաբորատորիայի շինանարությունը: Նոր կառույցը գտնվում է Գյումրու բժշկական կենտրոնի հարակից տարածքում: Աշխատանքներն իրականացվում են ՀՀ առողջապահության նախարարության և Սոցիալական ներդրումների հիմնադրամի համաֆինանսավորմամբ: Շինարարը խոստացել է շինարարությունն ավարտել ըստ  ժամանակացուցի՝ մինչև տարեվերջ, կառույցի շինարարական աշխատանքերին զուգահեռ կբարեկարգվի ու կպարսպապատվի նաև տարածքը: Եթե պաթոլոգոանատոմիական լաբորատորիան կառուցվում է, ինչպես ասում են, զրոյից,  ապա Մարալիկում արդեն  գրեթե ավարտված են Մարալիկի հիվանդանոցի վերանորոգման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մազպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության  պետ  Հովհաննես Հովհաննիսյանը, կան որոշակի խնդիրներ, որոնք լուծելուց հետո հիվանդանոցը լիովին պատրաստ կլինի շահագործման:

Չնայած տարվող աշխատանքերին, մարզում կան այլ բուժհաստատություններ եւս, որոնք ունեն վերանարոգման խնդիր: «Լուրջ խնդիր կա Ախուրյանի բժշկական կենտրոնում, որը  վերանորոգման խիստ  կարիք ունի, այդպիսին են նաև  Գյումրիում թիվ 1 և 2 պոլիկլինիկաները, իսկ տարածքի բարեկարգման խնդիր՝ Ընտանեկան բժշկության կենտրոնը»,-նշեց  Հովհաննես Հովհաննիսյանը:

Խոսելով գյուղական համայնքների բուժամբուլատորիաների մասին՝ պատասխանատուն ասաց, որ ընդհանուր առմամբ դրանց վիճակը նորմալ է, խնդիր կա հիմնականում բժշկամանկաբարձական կետերի հետ կապված: «Կան գյուղական համայնքներ, որոնք ունեն նման կետեր, բայց մյուսներում դրանք բացակայում են կամ գործում են  հարմարեցված տարածքներում: Եթե  քաղաքային բուժհաստատություններում խնդիրնեը շատ թե քիչ  լուծված են, ապա որոշակի գյուղական համայնքների բժշկամանկաբարձական կետերի հետ կապված անելիքներ կան»,-ավելացրեց պատասխանատուն:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]