Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հանրապետությունում մի շարք խոտածածկ տարածքներ են այրվել

Հանրապետությունում մի շարք խոտածածկ տարածքներ են այրվել

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում սեպտեմբերի 2-3-ը մի շարք հրդեհներ են բռնկվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մասնավորապես, Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 60 շենքի մոտակայքում այրվել է 300 քմ խոտածածկ տարածք, Աճառյան փողոցի 2-րդ փակուղու թիվ 11 ջերմակայանի մոտակայքում` 60 քմ բուսածածկ տարածք, Արարատի մարզի Ռանչպար գյուղի մոտակայքում` 3000 քմ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի գերեզմանատանը` 800 քմ խոտածածկ տարածք, Չարենցավան քաղաքի ՀՀ ՊՆ զինվորական կոմիսարիատի մոտակայքում` 500 քմ խոտածածկ տարածք և 15 ծառ:

Չարենցավան քաղաքի գերեզմանատանն այրվել է 200 քմ խոտածածկ տարածք, Ջրաբեր գյուղի մոտակայքում` 1,5 հա խոտածածկ տարածք և 6 պտղատու ծառ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցի վերջանամասում` 3 հա, Սյունիքի մարզի Սևաքար գյուղի մոտակայքում` 20 հա բուսածածկ տարածք, Գորիս քաղաքի Երևանյան խճուղու մոտակայքում՝ «Սառնաղբյուր» կոչվող դաշտավայրում` 50 հա խոտածածկ տարածք և ջերմահարվել է 6 էլեկտրալարերի սյուն, Սյունիքի փողոցի թիվ 87 հասցեի մոտակայքում` 20 քմ, Վայոց ձորի մարզի Գոմք գյուղի մոտակայքում` 4 հա բուսածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]