Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նեապոլում մեկնարկում է պիցցայի փառատոնը

Նեապոլում մեկնարկում է պիցցայի փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նեապոլում մեկնարում է Pizzafest կոչվող պիցցայի փառատոնը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, փառատոնն ամեն տարի սեպտեմբերին համախմբում է պիցցայի սիրահարներին: Փառատոնին ներկա գտնվելու համար աշխարհի տարբեր երկրներից ավելի քան 100 հազար հյուրեր են ժամանում: Շուրջ 11 օր ողջ Նեապոլում տարածվում է պիցցայի անուշաբույր հոտը:

Ողջ աշխարհում պիցցան Իտալիայի այցեքարտն է համարվում: Պիցցան Նեապոլի խորհրդանիշնն է, այն պաշտոնապես համարվում է պիցցայի հայրենիքը: Նեապոլցիների կարծիքով` միայն իրենց մոտ է պիցցան իսկական:

Փառատոնը կազմակերպվում է արդեն մոտ 30 տարի: Առաջին անգամ այն կազմակերպվել էր 1984թ.-ին, իսկ 1997թ.-ից այն ստացել է Pizzafest անվանումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]