Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզում օգոստոսին ծնվել է 252 երեխա

Գեղարքունիքի մարզում օգոստոսին ծնվել է 252 երեխա

ԳԱՎԱՌ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության առողջապահության   բաժնում ամփոփվել են այս տարվա օգոստոսի  ծնունդների վերաբերյալ տվյալները: Ըստ նույն վարչության կողմից «Արմենպրես»-ին  տրամադրած տվյալների` 2014 թվականի օգոստոսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 252 երեխա, որից 67-ը` Գավառի տարածաշրջանում: Նորածինների թվով  մարզում առաջատարն է Մարտունու տարածաշրջանը, որտեղ նախորդ ամսվա մեջ ծնվել է 110 երեխա: Սեւանի տարածաշրջանում նույն ժամանակամիջոցում ծնվել է 43, Վարդենիսի տարածաշրջանում` 26, եւ Ճամբարակի տարածաշրջանում` 6 երեխա:Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ այս տարվա օգոստոսի ծնունդների թիվն աճել է 2-ով`  250-ի փոխարեն կազմելով 252: Գավառում ծնունդների թիվը նախորդ տարվա օգոստոսի համեմատ աճել է 11-ով, Վարդենիսում` 2-ով: Սեւանում աճ կամ նվազում չի դիտվել: Մարտունիում նախորդ տարվա համեմատ նորածինների  թիվը նվազել է 8-ով, իսկ Ճամբարակում` 3-ով: Գեղարքունիքի մարզում 2-ով նվազել է նաեւ կեսարյան հատումով ծնունդների թիվը:

 Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]