Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում հրդեհը վնասներ է պատճառել

Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում հրդեհը վնասներ է պատճառել

ԳԱՎԱՌ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում բռնկված հրդեհի արդյունքում  այրվել է  Ռոստոմ Ղասաբյանին պատկանող  խոտի դեզը եւ ընտանիքի ձմեռվա պահուստային հացահատիկը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայությունից, հրդեհը մարվել է հրշեջ-փրկարարների 2 մարտական հաշվարկների եւ հարեւանների համատեղ աշխատանքի շնորհիվ: Կրակը միանգամից այրել էր շուրջ 350 հակ խոտ, պարկերում լցված ցորենի բերքը եւ վնասել տան ապակիները: Տուժողի խոսքով` այս աշնանը ինքը 700 խոտի հակ էլ դեռ պետք է ձեռք բերեր` իր անասունների ձմեռացումը լիարժեք ապահովելու համար: Տուժողն օգնության խնդրանքով դիմել է Գեղարքունիքի մարզպետարան եւ Գավառի քաղաքապետարան:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]