Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարն այցելեց Գավառի մանկատուն

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարն այցելեց Գավառի 
մանկատուն

ԳԱՎԱՌ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր ուսումնական տարվա առթիվ Գավառի մանկատան սաներին այցելեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սոնա Հարությունյանը: Փոխնախարարը  Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանի ուղեկցությամբ  ծանոթացավ մանկատան սաների շենքային եւ կենցաղային պայմաններին, այցելեց մանկատանը գործող գորգագործության, կարպետագործության, ուլունքագործության արհեստանոցներ, համակարգչային կենտրոն, ընթերցասենյակ եւ գրադարան, որտեղ երեխաներին նվիրեց գրականություն` Աստվածաշունչ, ՀՀ սահմանադրություն, հեքիաթներ, Ցեղասպանության մասին պատմող վավերագրական նյութերի սկավառակներ եւ այլ  գրքեր: «Վերջին անգամ Գավառի մանկատուն եմ այցելել տասը տարի առաջ, եւ այս տեւական ժամանակաշրջանում դրական փոփոխությունները բավական շոշափելի են», - «Արմենպրես» հետ զրույցում նշեց Սոնա Հարությունյանը: Հյուրերի եւ մանկատան երեխաների հանդիպումը կայացավ մանկատան դահլիճում, որտեղ սաներն ընդունեցին փոխնախարարի շնորհավորանքները` նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, հյուրերին ողջունեցին երգով ու ասմունքով: Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանի տեղեկացմասմբ` այն այսօր ունի 68 սան` 30 տղա եւ 38 աղջիկ: Նրանցից 53-ը հաճախում են հանրակրթական դպրոցն, այդ թվում` 9-ը` ավագ դպրոց , 9-ը`  Գավառի քոլեջներ: Մանկատնից այս տարի Գավառի թիվ 4 հիմնական դպրոց կհաճախեն չորս առաջին դասարանցի: Նախորդ ուսումնական տավա մեջ մանկատունն ունեցել է մեկ շրջանավարտ, ով ընդունվել է Երեւանի պետական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետ եւ ցուցաբերել  գերազանց  առաջադիմություն:

 Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]