Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ բնապահպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչության անդամներին

ՀՀ բնապահպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում ՄԱԶԾ  մշտական 
ներկայացուցչության անդամներին

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն սեպտեմբերի 2-ին ընդունել է ՀՀ-ում ՄԱԶԾ /UNDP/ մշտական ներկայացուցչության պատվիրակությանը՝ մշտական  համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ  Բրեդլի Բուզետոյի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ը հաղորդում է` վկայակոչելով ՀՀ բնապահպանության նախարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետոն, շնորհավորելով նախարար Արամայիս Գրիգորյանին պաշտոնն ստանձնելու առթիվ, հույս է հայտնել ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի և ՀՀ բնապահպանության նախարարության միջև հետագա առավել ակտիվ և սերտ համագործակցության վերաբերյալ:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի համար և բարձր գնահատելով ՄԱԶԾ հայաստանյան ներկայացուցչության մշտական աջակցությունն ու արդյունավետ համագործակցությունը բնապահպանության նախարարության հետ՝ Արամայիս Գրիգորյանն իր հերթին ևս հետագա ակտիվ համագործակցության հույս և պատրաստակամություն է հայտնել:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք ընթացիկ ծրագրային հարցեր, ինչպես նաև նոր ծրագրային առաջարկություններ՝ կապված ջրային ռեսուրսների արդյունավետ և խնայողաբար օգտագործման նպատակով Արարատյան դաշտի ջրօգտագործման ավտոմատ կառավարման համակարգի ներդրման և ՀՀ ջրավազանային կառավարման պլանի մշակման հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]