Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նիդելանդների ԱԳ նախարարը հավակնում է եվրահանձնակատարի պաշտոնին

Նիդելանդների ԱԳ նախարարը հավակնում է եվրահանձնակատարի պաշտոնին

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Ֆրանս Թիմմերմանսը պաշտոնապես առաջադրվել է որպես ԵՄ հանձնակատարի թեկնածու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելոցվ «Իտա-Տասս»-ը, այդ մասին հայտարարել է Նիդելանդների վարչապետ Մարկ Ռյուտեն:

Ինչպես ընդգծում են դիտորդները` նման որոշումը համընկնում է Նիդելանդների կառավարության ռազմավարության հետ, որով նախատեսվում է բարձր պաշտոններ ստանալ Եվրահանձնաժողովում:

ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ռյուտտեն ընդգծել է, որ Թիմմերմանսն արժանի է հարգանքի և  ճանաչման ինչպես երկրի ներսում, այնպես էլ ողջ Եվրոպայում: Նիդելանդների կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ նախարարը մեծ դեր կունենա եվրոպական գործընթացներում:

Ավելի վաղ Ֆրանս Թիմմերմանսը հանդիպել է Եվրահանձնաժողովի նոր ղեկավար Ժան-Կլոդ Յունկերին: Համաձայն ԶԼՄ-ների տեղեկությունների` հանդիպումը տևել է 45 րոպե, երբ մյուս թեկնածուներին հատկացվել է ընդամենը 30 րոպես: Իսկ անձամբ Նիդերլանդների ԱԳ նախարարն այդ հանդիպումը գնահատել էր արդյունավետ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]