Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՌԴ նախագահի աշխատակազմը պատրաստ է հրապարակել Պուտինի և Բարոզուի հեռախոսազրույցի պարունակությունը

ՌԴ նախագահի աշխատակազմը պատրաստ է հրապարակել Պուտինի և Բարոզուի 
հեռախոսազրույցի պարունակությունը

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահի աշխատակազմն ունի Վլադիմիր Պուտինի և Ժոզե Մանուել Բարոզուի հեռախոսազրույցի ինչպես գրավոր տարբերակը, այնպես էլ ձայնագրությունը ու «պատրաստ է հրապարակել դրա բովանդակությունը, որպեսզի բոլոր թյուրիմացությունները պարզաբանվեն»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Իտառ-Տասս»-ը, այդ մասին նշված է ԵՄ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժողվի` Եվրահանձնաժողովի նախագահ Բարոզուին  հղված նամակում:

«Վերջին օրերին որոշ ԶԼՄ-ներ, այդ թվում իտալական La Repubblica թերթը, հրապարակում են մեկնաբանություններ, որոնք վերաբերում են օգոստոսի 29-ին կայացած Ձեր և նախագահ Պուտինի հեռախոսազրույցին: Հրապարակումներում նշված է, որ Դուք իբր ԵՄ Ձեր որոշ գործընկերների հետ կիսվել եք հեռախոսազրույցի մանրամասներով, մասնավորապես, ՌԴ նախագահին վերագրելով խոսքեր, որոնք ակնհայտորեն դուրս են կոնտեքստից: Ես վստահ եմ, որ նման մակարդակի գաղտնի խոսակցությունների հրապարակումը հեռու է դիվանագիտական պրակտիկայի շրջանակներից: Ինձ հայտնի է, որ ՌԴ նախագահի աշխատակազմն ունի ինչպես հեռախոսազրույցի գրավոր տարբերակը, այնպես էլ ձայնագրությունը, և որպեսզի բոլոր թյուրիմացություններից զերծ մնանք, պատրաստ է ամբողջությամբ հրապարակել դրա պարունակությունը, եթե Դուք առաջիկա երկու օրերին ձեր առարկությունները չներկայացնեք դրա դեմ»,- նշված է նամակում:

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն իր հերթին հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի խոսքերը` «երկու շաբաթում Կիևը վերցնելու» հնարավորության վերաբերյալ, կոնտեքստից դուրս են ներկայացվել և ունեցել են այլ միտք: Այդպես է նա մեկնաբանել ավելի վաղ լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկատվությունը, որում Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Բարոզուին են վերագրվել խոսքեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի վերաբերյալ: Այդ զրույցում ՌԴ առաջնորդն իբր ասել է, որ անհրաժեշտության դեպքում ռուսական զորքերը կկարողանան կարճ ժամանակահատվածում գրավել Կիևը:      


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]