Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սեյրան Օհանյանն ընդունել է 12 քաղաքացու

Սեյրան Օհանյանն ընդունել է 12 քաղաքացու

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է նախապես ցուցակագրված 12 քաղաքացու: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Սահմանված կարգի համաձայն` յուրաքանչյուր ամիս ՀՀ պաշտպանության նախարարի մոտ կազմակերպվում է քաղաքացիների ընդունելություն: 

Այս ամգամ ընդունելությանը մասնակցող զինծառայողների ընտանիքների անդամների, զոհված ազատամարտիկների հարազատների՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղղված դիմումներն ու խնդրանքները բազմաբնույթ էին և վերաբերում էին առավելապես սոցիալական, իրավական և առողջական ոլորտներին:

Ծանոթանալով ընդունելությանը ներկա քաղաքացիների խնդիրներին, նրանց հուզող հարցերին և լսելով պատասխանատու անձանց դիտարկումները`  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանձնարարեց քննարկել և համապատասխան լուծում տալ բոլոր դիմում-խնդրանքներին: Ընդունելությանը մասնակցող քաղաքացիների բարձրաձայնած որոշ հարցերի էլ լուծում տրվեց հենց պաշտպանության նախարարի հետ հանդիպման ընթացքում:

Քաղաքացիների հերթական ընդունելությանը ներկա էին նաև ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]