Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Le Monde-ն Ալիեւի ռեժիմը համեմատում է ԻԼԻՊ-ի հետ

Le Monde-ն Ալիեւի ռեժիմը համեմատում է ԻԼԻՊ-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Le Monde պարբերականն Ալիեւի ռեժիմը համեմատել է ԻԼԻՊ-ի հետ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ֆրանսիական թերթում «Հարկավոր է վերջ դնել Իլհամ Ալիեւի վարչակազմին Ադրբեջանում» վերնագրով տպագրված հոդվածը:

Հոդվածի հեղինակները համեմատել են ադրբեջանցիների կողմից սպանված Կարեն Պետրոսյանի դեպքը ԻԼԻՊ-ի կողմից ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոլեյի գլխատումը և դրանից մի քանի օր առաջ նմանատիպ մի սպանություն, որին զոհին հագցրել էին զինվորական հագուստ  (գերի վերցնելիս նրա հագին ջինս և սպորտային կոշիկներ էին)՝ վերջինիս որպես հակառակորդի հատուկ ծառայությունների գործակալ ներկայացնելու համար:

«Իլհամ Ալիևի վարչակազմը մեր մոլորակի հիրավի ամենառեպրեսիվ վարչակազմերից է: Այն պարբերաբար աչքի է ընկնում այնպիսի կազմնակերպությունների կողմից, ինչպիսիք են Amnesty International-ը, Human Rights Watch-ը և Reporters sans Frontières-ը: Այն սպառնալիք է ներկայացնում իր իսկ քաղաքացիների, նույնիսկ էթնիկ ադրբեջանցիների համար, ինչի մասին են վկայում վերջերս Լեյլա և Արիֆ Յունուսների և Ռասուֆ Ջաֆարովի ապօրինի ձերբակալությունները: Այս պայմաններում դժվար չէ պատկերացնել, թե ինչ ճակատագիր կարող էր սպասել Լեռնային Ղարաբաղի հայերին, ովքեր կարողացել են դեռևս 1990թ-ին ճաշակել այդ ճակատագրի սաղմերը, երբ ադրբեջանական վարչակազմի կողմից կազմակերպված պոգրոմները հանգեցրին վերջիններիս անկախ պետության ստեղծմանը:

Պարզ է նաև, ինչը մենք ափսոսում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարվող ներկայիս բանակցությունները հավանաբար ձախողվելու են` մի կողմից` այն պատճառով, որ այդ բանակցությունները անցկացվում են դրանցում ամենաշահագրգռված կողմի՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների և նրանց կողմից ժողովրդավարական ընտրություններով ընտրված ներկայացուցիչների բացակայության պայմաններում, մյուս կողմից` Իհլամ Ալիևի վարչակազմի անդրդվելի պահվածքի պատճառով, որը կամենում է վերադառնալ ստալինյան իշխանությունների կողմից սահմանված գաղութային սահմաններին՝ հաշվի չառնելով իր պետության կողմից ձեռնարկած պատերազմը, որում նա պարտություն է կրել, հաշվի չառնելով անթույլատրելի սեփական պահվածքը, որի ևս մեկ վկայությունն է Կարեն Պետրոսյանի սպանությունը` սպանություն, որը ռազմական հանցագործություն է, և արդեն իսկ միայն դա կարդարացներ Իլհամ Ալիևի հանդեպ միջազգային դատի հարուցումը»,- գրում է պարբերականը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]