Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հունաստանն անօրինական է համարել Էրդողանի այցը Կիպրոսի թուրքական մաս

Հունաստանն անօրինական է համարել 
     Էրդողանի այցը Կիպրոսի թուրքական մաս

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Կոսնտանդինոս Կուտրասը անօրինական է համարել Թուրքիայի նորընտիր Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` նախագահի պաշտոնում առաջին պաշտոնական այցը Կիպրոսի թուրքական մաս:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, Կուտրասն ասել է, որ Կիպրոսում Էրդողանի արած հայտարարությունները հիասթափեցրել են Նիկոսիային եւ Աթենքին:

Հունաստանի ԱԳՆ-ի խոսնակը նշել է, որ Կիպրոս կատարած այցին Էրդողանը հանդես է եկել «ագրեսիվ քաղաքականության մեջ համառությունը հաստատող» եւ «հիասթափեցնող» հայտարարություններով:

Կուտրասն ասել է, որ եթե Թուրքիան ցանկանում է Կիպրոսի խնդրի լուծման հետ կապված բանակցությունները հեշտացնել, ապա պետք է «հետեւի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներին եւ վերջ դնի կղզու Կիպրոսի Հանրապետությանը պատկանող տնտեսական գոտում ու ափամերձ ջրերում իր անօրինական գործողություններին»:

Ինքնահռչակ «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն» կատարած այցին Էրդողանը հայտարարել էր. «Մեր ցանկությունն է, որպեսզի, հատկապես, որպես երաշխավոր երկրներ, ինչպես Թուրքիան է կատարում իր պարտականությունները, Կիպրոսի հանդեպ, նույն կերպ իր պարտականությունները կատարի նաեւ Հունաստանը: Եթե այդ պարտականությունները կատարվեն, հավատում եմ, որ Կիպրոսի հարցը կարճ ժամանակում լուծում կստանա»: Էրդողանի այդ անպատասխանատու եւ սադրիչ հայտարարությունն առաջացրել է պաշտոնական Նիկոսիայի եւ Աթենքի վրդովմունքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]