Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Ասսադակահ» կենտրոնը համերաշխությունն է հայտնել Ֆաթիհ Աքինին

«Ասսադակահ» կենտրոնը համերաշխությունն է հայտնել Ֆաթիհ Աքինին

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալա-արաբական «Ասսադակահ» կենտրոնն իր համերաշխությունն է հայտնել թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինին, ով մահվան սպառնալիքներ է ստացել թուրք ծայրահեղականներից` Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իտալական Spondasud լրատվական կայքը, որն անդարադարձել է նաև ֆիլմին:

The Cut վերնագրված ֆիլմը պատմում է ազգությամբ հայ Նազարեթի ոդիսականի մասին: Այն վերջերս ներկայացվել է Վենետիկյան կինոփառատոնում: Իրադարձությունները մեզ տեղափոխում են 1915թ., Մարդին, որտեղ թուրք ոստիկանները ներս են խուժում հայերի տները, գիշերվա կեսին հավաքագրում քաղաքի բոլոր տղամարդկանց, այդ թվում` ֆիլմի հերոս երիտասարդ դարբինին ու տանում` առանձնացնելով իր ընտանիքից:

Ըստ աղբյուրի` ֆիլմի ցուցադրումը Թուրքիայում ուղղակի անհնար է, քանի որ այդ երկիրը չի ընդունում Հայոց ցեղասպանությունը: Միջազգային փաստերը խոսում են այն մասին, որ տեղի է ունեցել միլիոնավոր մարդկանց դիտավորյալ ոչնչացում, որն էլ հայերն արդարացիորեն պահանջում են դասակարգել որպես ցեղասպանություն: Անկարան մշտապես մերժել է այս վարկածը, ասելով, որ զոհերը 350 հազարից ավելի չեն եղել, և նրանք մահացել են «ողբերգական պատահարի» ժամանակ` հայ բնակչության դեպի երկրի արևելյան շրջաններ հարկադրված տեղահանությունների ընթացքում: Հետևաբար, անխուսափելի էր, որ ռեժիսորը չհայտնվեր թուրք ծայրահեղականների թիրախում:

«Աքինի ֆիլմի կերպարներն ունեն տեսողական և հուզական շատ ուժեղ ազդեցություն: Ֆիլմում մանրամասն նկարագրվում է, թե ինչպես է հայ ժողովուրդը իր կամքին հակառակ զանգվածային տեղահանությունների և բռնի աշխատանքի ենթարկվում, կամ էլ` մահանում սիրիական Դեր Զոր անապատում: Տառապանքի զգացողությունը փոխանցվում է հանդիսատեսին, ով սկսում է գիտակցել, որ ինքն ականատես է և էլ երբեք չի կարող խաղաղություն գտնել»,- գրում է կայքը:

Տեղահանումն ուղեկցվում է համաճարակներով, բազմաթիվ ճնշումներով, քաղցով ու ծարավով: Ցեղասպանությունը վերապրած Նազարեթը տեղահանումից հետո իմանում է, որ իր դստրերը դեռ կենդանի են, և որոշում ամեն գնով գտնել նրանց: Ֆիլմի վերնագիրը` The Cut, հասկացվում է և ոչ միայն որպես կտրվածք, վերք, այլև ջարդեր, արցունք, որ քամվել է մի ամբողջ ժողովրդի աչքերից, որը բռնի ուժով տեղահանվել է իր տներից:

«Ես նկարել եմ ֆիլմ, ուր միաժամանակ կա և´ էպիկա, և´ դրամա, և´ արկած: Ֆիլմը կարող էր նկարահանվել նաև հարյուր տարի առաջ, սակայն ավելի արդիական չէր լինի: Սա պատմություն է պատերազմի, ինչպես նաև սիրո և հույսի մասին, որ կարող ենք հասնել անհասանելիին»,- պատմում է ռեժիսորը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]