Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գագիկ Մինասյանը մենաշնորհների չարաշահումները նվազեցնելու նախադրյալներ է տեսնում

Գագիկ Մինասյանը մենաշնորհների չարաշահումները նվազեցնելու 
նախադրյալներ է 
տեսնում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսությունում մենաշնորհային դիրքի չարաշահումները բացառելու համար անցած տարիների ընթացքում կատարվել են աշխատանքներ, որոնք շարունավում են: Այս մասին սեպտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: «Այս բնագավառում, մասնավորապես, վերջին ժամանակահատվածում իրականացված մի քայլի մասին եմ ցանկանում խոսել: Խոսքը ապրանքաշրջանռության փաստաթղթավորման մասին է: Սա չափազանց կարևոր գործիք է, որովհետև եթե մենք խոսում ենք ստվերի մասին, ապա այն սովորաբար մեծ և հզոր տնտեսվարող սուբյեկտներն են կարողանում իրականացնել՝ օգտվելով օրենքի բացերից, որը բերում է մենաշնորհային դիրքի և այդ դիրքի չարաշահման»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նա:

Պատգամավորն ընդգծեց, որ ապրանքաշրջանառության փաստաթղթավորումը կարծես թե տալիս է իր դրական արդյունքները: «Եվ այս առումով ես կարծում եմ, որ այդ և մյուս գործիքների կիրառմամբ մենք կգանք այն հանգրվանին, որ մենաշնորհային դիրքի չարաշահում չի կարող լինել կամ էապես կնվազի»,- ասաց պատգամավորը:

Նա նաև հիշեցրեց, որ ՀՀ օրենսդրությունը, եվրոպական օրենսդրության նման, մենաշնորհը չի արգելում, այլ արգելում է այդ դիրքի չարաշահումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]