Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լիբանանում 11-րդ անգամ ձախողվել են նախագահական ընտրությունները

Լիբանանում 11-րդ անգամ ձախողվել են նախագահական ընտրությունները

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի խորհրդարանը սեպտեմբերի 2-ին կրկին ձախողել է նախագահի ընտրությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, սա նախագահական ընտրությունների 11-րդ ձախողումն է: Պատճառը կրկին քվորումի  բացակայությունն էր: Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բարրին նախագահի ընտրության հաջորդ նիստի օր է նշանակել սեպտեմբերի 23-ը:

Խորհրդարանում այսօր ներկա են գտնվել 58 պատգամավորներ, մինչև դեռ ընտրության կայացման համար անհրաժեշտ է 128 պատգամավորներից 86-ի ներկայությունը:

Լիբանանի նախկին նախագահ Միշել Սլեյմանի պաշտոնավարությունն ավրտվել է մայիսի   25-ն, և մինչև այժմ նոր նախագահ չի ընտրվել: Նախագահի գլխավոր թեկնածուն Սամիր Ջաաջան է, ում նախագահ ընտրվելուն դեմ են հատկապես սիրիամետ կուսակցությունները և կազմակերպությունները: Նախագահական ընտրությունների առաջին փուլը կայացել է ապրիլի 30-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]