Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ադրբեջանին հանգիստ չի տալիս Լիտվայի Սեյմի անդամների այցելությունն Արցախ

Ադրբեջանին հանգիստ չի տալիս Լիտվայի Սեյմի անդամների այցելությունն Արցախ

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի Հանրապետության Սեյմի Լիտվա-Արցախ բարեկամության խմբի պատվիրակության այցելությունը Լեռնային Ղարաբաղ հանգիստ չի տալիս ադրբեջանական կողմին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը հարցում է արել Լիտվայի արտաքին գործերի նախարարություն` խնդրելով մեկնաբանել խորհրդարանականների այցն Արցախ:

Լիտվայի ԱԳՆ-ից ի պատասխան հայտնել են, որ այցելությունը կատարվել է խորհրդարանականների անձնական նախաձեռնությամբ և այն պաշտոնական բնույթ չի կրել: Միաժամանակ Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչությունից տեղեկացրել են, որ իրենց պաշտոնական դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության և հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ մնում է անփոփոխ:

Ավելի վաղ Ադրբեջանում պարզաբանման համար դիմել էին Բաքվում Լիտվայի դեսպանություն, որտեղից հայտնել էին, որ իրենք տեղյակ չեն եղել ԼՂ լիտվացի խորհրդարականների այցի մասին:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը սեպտեմբերի 1-ին ընդունել էր Լիտվայի Հանրապետություն-Արցախի Հանրապետություն պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Դալիա Կուոդիտեի գլխավորած պատվիրակությանը: ԱԳ նախարարը ողջունել էր հյուրերին՝ կարևորելով խմբի գործունեությունը Արցախի և Լիտվայի միջև հարաբերությունների զարգացման առումով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]