Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Դամասկոսում հրասանդներ են ընկել

Դամասկոսում հրասանդներ են ընկել

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի Զաբլատանի թաղամասում սեպտեմբերի 2-ին հրասանդ է ընկել, ինչի հետևանքով 8 մարդ է վիրավորվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ոստիկանությունը տեղեկացրել է, որ հրասանդն ընկել է Հալ շուկայի մոտ: Մարդկային վնասներից բացի նյութական վնասներ են կրե լմոտակայքում կայանված մեքենաները:

Սեպտեմբերի 1-ին հրասանդներ էին ընկել Դամասկոսի Տաբալա և Աբասիին թաղամասերում և Ռազի հիվանդանոցի մոտ՝ պատճառելով մարդկային և նյութական վնասներ:

Սիրիական օդուժն ավելի քան 25 հարված է հասցրել Դամասկոսի Ջոբար թաղամասում զինյալների հենակետերին: Սիրիական օդուժի ռմբակոծության հետևանքով Դեր Զորում սպանվել է ԻԼԻՊ խմբավորման ղեկավարներից Աբու Դաջանա ալ Կազբիրին:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 1-ին, ԻԼԻՊ խմբավորման տասնյակ անդամներ են ոչնչացվել Հոմսի Ում ալ Թին գյուղում: Տասնյակ զինյալներ վիրավորվել են: ԻԼԻՊ-ի և սիրիական բանակի միջև բախումները շարունակվում են Դեր Զորի ռազմական օդանավակայանի մերձակայքում:

ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 150 հազարը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]