Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Լեւոն Հայրապետյանը քաղաքացիական հիվանդանոցից կարող է կրկին տեղափոխվել կալանավայր

Լեւոն Հայրապետյանը քաղաքացիական հիվանդանոցից կարող է կրկին տեղափոխվել 
կալանավայր

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի քաղաքացիական հիվանդանոց այցելած բժշկական հանձնաժողովը զննել է ազգությամբ հայ բարերար եւ գործարար Լեւոն Հայրապետյանին եւ որոշում կայացրել, որ Հայրապետյանը կարող է տեղափոխվել կալանավայր:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Լեւոն Հայրապետյանի վստահված անձ Մացակ Փոլադյանն ասաց, որ ավելի քան 2 ժամ է` Հայրապետյանի փաստաբանը հարցի առնչությամբ մասնակցում է քննարկման եւ առայժմ պարզ չէ, թե ինչ որոշում է կայացվելու: «Իրականում սայլը տեղից շարժվում է, քանի որ Հայրապետյանի գործի մասին բոլորն են խոսում ու հիմնականում ասում, որ նա անմեղ է եւ ոչ մի կապ չունի առաջադրված մեղադրանքի հետ: Ինչ վերաբերում է Հայրապետյանի առողջական վիճակին, նրա առողջականը չի կարող լավ լինել, քանի որ մինչ Մոսկվա մեկնելն արդեն հիվանդ էր: Այժմ սպասում եմ փաստաբանի զանգին` հասկանալու համար, թե ինչ որոշում է կայացվել»,- ասաց Մացակ Փոլադյանը:

Հուլիսի 15-ին Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է հայ գործարար Լևոն Հայրապետյանին: Այնուհետև Մոսկվայի Բասմանյան դատարանը, հիմք ընդունելով ՌԴ քննչական կոմիտեի միջնորդությունը, կալանավորել է Հայրապետյանին:

Գործարարը կասկածվում է հանցավոր միջոցներով ստացված եկամուտների օրինականացման և փողերի լվացման մեջ: Ըստ նախաքննության, հանցագործությունն իրականացվել է 2008-ին, «ԱՖԿ Սիստեմա»-ին «Բաշնեֆթ»-ի վաճառքի մասին գործարքի ժամանակ, որում ներգրավված է եղել նաև Հայրապետյանը: Նշվում է, որ Հայրապետյանն այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել: Վերոնշյալ մեղադրանքները հայ գործարարը չի ընդունում, իսկ նրա փաստաբանն արդեն բողոքարկել է կալանքի որոշումը: Դատարանը դեռևս բողոքարկման վերաբերյալ որոշում չի կայացրել: Ամենայն հավանականությամբ, հուլիսի 25-ին դատարանը պաշտոնական մեղադրանք կառաջադրի Հայրապետյանին: Մինչ այդ Ռուսաստանում գործող մի շարք հայկական կազմակերպություններ իրենց աջակցությունն են հայտնել գործարարին, իսկ Վանք գյուղի բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի: Սեպտեմբերի 1-ի գիշերը նրան տարել են քաղաքացիական հիվանդանոց ստուգման:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]