Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արցախում կայացել է ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք

Արցախում կայացել է ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան  օղակաձև պուրակում տեղի է ունեցել ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք` ԼՂՀ  մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը, միջոցառմանը ներկայացվել է 24 գորգ, 23 կարպետ, 24 ասեղնագործ գորգ և 8 գոբելեն։ ԼՂՀ  մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ և «Արցախյան գորգարվեստ» մրցույթի հանձնաժողովի նախագահ Լեռնիկ Հովհաննիսյանը պատվոգրեր և դրամական պարգևներ է  հանձնել մրցույթի տարբեր անվանակարգերում հաղթող ճանաչված մասնակիցներին։

Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով, այս տարվա գարնանը հայտարարված են եղել «Արցախյան գորգեր» և «Իմ տոհմածառը» անվանակարգերով մրցույթներ՝ առանց տարիքային   սահմանափակումների (11-62  տարեկանները): Մրցույթին մասնակցել են Արցախի բոլոր   շրջանների ներկայացուցիչները, մանավանդ բավականին ակտիվ է եղել վերաբնակեցվող   Քաշաթաղի շրջանը: «Մենք նպատակ ենք ունեցել վերականգնել Արցախի մշակութային  ավանդույթները։ Մեր հիմնական պահանջը եղել է  այն, որ գորգերը լինեն արցախյան   նախշազարդերով.  չէ՞ որ Արցախը ժամանակին եղել է հայոց գորգագործական   կենտրոններից մեկը։ Այսօր էլ Արցախը նորից վերադառնում է իր արմատներին՝ այնտեղից պեղելու համար մերը` ազգայինը։ ԼՂՀ  մշակույթի  և երիտասարդության հարցերի նախարարությունը քայլեր  է ձեռնարկում այդ  կարևորագույն ճյուղը  վերականգնելու ուղղությամբ։ Այս մրցույթն էլ հենց ուղված է դրան»,-հավելել է   Լեռնիկ Հովհաննիսյանը:

Նմանատիպ մրցույթները շարունակական են լինելու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]