Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իջևանում գողության դեպք է արձանագրվել

Իջևանում գողության դեպք է արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1962թ. ծնված Սոնյա Ա.-ի բնակարանից գողություն է կատարվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հուլիսի 25-ից օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում, բաց պատուհանից մտնելով Սոնյա Ա.-ի տուն, գողացել են մագնիտոֆոն, ալեհավաքի կարգավորիչ և 100 մ պլաստմասսե խողովակ` պատճառելով 200.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1983թ. ծնված Կարեն Բ.-ն: Գողոնը հայտնաբերվել և առգրավվել է: Կարեն Բ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]