Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն սեպտեմբերին կդիմի ՄԻԵԴ Մամիկոն Խոջոյանի գործով

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն սեպտեմբերին կդիմի ՄԻԵԴ Մամիկոն 
Խոջոյանի գործով

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մամիկոն Խոջոյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հայցն ավարտական  փուլում է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանը: «Դուք գիտեք, որ այն բավականին մեծ փաթեթ է, պահանջում է մեծ հմտություններ` թե իրավաբանական, թե լեզվական: Ես հուսով եմ, որ այս օրերին մենք կավարտենք աշխատանքը ու կդիմենք դատարան»,-ասաց նա:

Լարիսա Ալավերդյանի խոսքով` դատարան դիմելուց հետո պետք է ստանան ընդունելության մասին պատասխան, և հետագայում կտեսնեն, թե ինչպիսի զարգացում կունենա գործը:

Տավուշի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Տիգրանի Խոջոյանը 2014 թվականի հունվարի 28-ին հատել էր հայ-ադրբեջանական շփման գիծը ու հայտնվել ադրբեջանական կողմում: Մամիկոն Խոջոյանն ուներ որոշակի հոգեկան խնդիրներ ու ապրում էր միայնակ: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության բնորոշմամբ` նա իբր եղել է «զինված դիվերսանտ»: Ադրբեջանի Պատանդների, անհայտ կորածների և գերիների հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովը նշել էր, որ Հայաստանի քաղաքացուն գետն անցնելիս Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի բնակիչները նկատել ու հանձնել են ադրբեջանցի զինծառայողներին: Տարածված վարկածին, թե իբր Մամիկոն Խոջոյանը դիվերսանտ է կամ նրանց ուղեկցող, չէին հավատում անգամ Բաքվում: 77-ամյա Մամիկոն Խոջոյանի հետ Ադրբեջանում հարցազրույց էին արել ու հրապարակել ադրբեջանական լրատվամիջոցներում` խախտելով գերիների մասին Ժնևյան կոնվենցիան: Հարցազրույցի ժամանակ պարզ էր դարձել, որ Խոջոյանի ձեռքը կոտրված է: Գերությունից վերադառնալուց մի քանի ամիս անց Մամիկոն Խոջոյանը մահացավ` այդպես էլ չվերականգնվելով գերության ժամանակ կրած խոշտանգումներից:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]