Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Տարօրինակ է, որ Ադրբեջանում չեն նկատել 3 տ հերոինը. Մայքլ Բրաուն

Տարօրինակ է, որ Ադրբեջանում չեն նկատել  3 տ հերոինը. Մայքլ Բրաուն

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարօրինակ է, որ Ադրբեջանում չեն նկատել 2,79 տ ծավալով հեղուկ հերոինը, որը Ադրբեջանից բեռնատարով արտահանվել էր Վրաստան: Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով` 400 մլն դոլար արժողությամբ այդ բեռը պատկանել է «Թալիբան» շարժմանը եւ տարվում էր Եվրոպա: Եթե դա իրավապահ մարմինների անարդյունավետ աշխատանքի արդյունք է, ապա դրա պատճառը կոռուպցիայի մեջ է: Նման հայտարարությամբ, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,` վկայակոչելով «Թուրան» լրատվական գործակալությունը, հանդես է եկել ԱՄՆ Արդարադատության նախարարությանը կից թմրանյութերի դեմ պայքարի գործակալության օպերատիվ ստորաբաժանման նախկին ղեկավար Մայքլ Բրաունը:

Նրա խոսքով` ադրբեջանական ուղղությունը շարունակում է մնալ թմրանյութերի փոխադրման խոշոր միջազգային հանգույց, ինչի մասին վկայում է վերոնշյալ դեպքը:

«Նարկոսինդիկատները տարեկան միլիոնավոր դոլարներ են ծախսում պետական չինովնիկներին, կառավարության անդամներին եւ մասնավոր բիզնեսմեններին կաշառելու համար: Կոռուպցիան օգնում է ոչ միայն տեղափոխել թմրանյութերը, այլ նաեւ լվանալ ստացված եկամուտները` բանկերի, անշարժ գույք ձեռք բերելու, ներդրումներ կատարելու եւ այլ միջոցներով», -ասել է ամերիկացի փորձագետը:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հուլիսի 11-ին Ադրբեջանից Թուրքիա տարանցիկ մեկնող բեռնատարում 2 տ 790 կգ հեղուկ հերոին է հայտնաբերել: Միջադեպն անմիջապես հանրայնացվել է: Թեմային անմիջապես անդրադարձել եւ լուրջ ուշադրություն է դարձրել միջազգային մամուլը: Իրադարձության մասին լուրեր են հաղորդել աշխարհի ամենաազդեցիկ ԶԼՄ-ները:

Ադրբեջանական կողմը դեռեւս որեւէ բացատրություն չի տվել այն մասին, թե մոտ 3 տ հերոինն ինչպես է անցել իր տարածքով:

Տեղեկություններ են տարածվել այն մասին, որ Ադրբեջանից Վրաստան` այնուհետեւ Թուրքիա փոխադրելու ժամանակ ձերբակալված մոտ 3 տ հերոինը վերամշակման է ենթարկվել Ադրբեջանում: Ստեղծված վիճակից դուրս գալու համար Ադրբեջանի իշխանության կատարած բոլոր քայլերն անհաջողության են մատնվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]