Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հունաստանում վաճառքի է հանվել կղզի 15 միլիոն եվրոյով

Հունաստանում վաճառքի է հանվել կղզի 15 միլիոն եվրոյով

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում վաճառքի է հանվել կղզի 5 հա մակերեսով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, վաճառվող տարածքի մեջ ներառված է առանձնատուն 4 ննջասենյակով, սպասարկող անձնակազմի համար տնակ, գինետուն, եկեղեցի, 17-րդ դարի աշտարակ, ձիթապտղի 350 ծառ և 2 ավազոտ ծովափ:

Կղզին նաև ունի մեծ հրապարակ բարբեքյու կազմակերպելու համար, տնակ ծովափում և կայանատեղի 3 ոչ մեծ նավերի համար:

Կղզին ընտանեկան հանգստի կազմակերպման հիանալի վայր է: Ափը հարմար է ինչպես լողալու, այնպես էլ ձկնորսության համար: Այն գտնվում է Էվիա ծոցում՝ Խալկիդա քաղաքի մոտակայքում: Վաճառքի գինը կազմում է 15 միլիոն եվրո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]