Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել ծառայակցին

Զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել ծառայակցին

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքերից մեկում գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային վնասվածքից մահացած ժամկետային զինծառայող Վլադիմիր Հայրապետյանի գործով ձերբակալված զինծառայող Սիմոն Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանն ասաց, որ  շարքային Սիմոն Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:

Օգոստոսի 30-ին դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասի  հատկանիշներով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ): Կատարվում է նախաքննություն:         


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]