Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանը կարող է մեծացնել առևտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ. փորձագետ

Հայաստանը կարող է մեծացնել առևտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ. 
փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն նոր ներմուծողների այսօր կարիք ունի, և Հայաստանը կարող է նրանց ցանկում լինել առաջիններից` զգալի դեր զբաղեցնելով ռուսական շուկայում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը` հիշեցնելով, որ Ռուսաստանը Հայաստանի կարևորագույն առևտրային գործընկերն է, և նրանց միջև տարեկան ապարանքաշրջանառությունը նախորդ տարի կազմել է 1.44  մլրդ դոլար: «Նախորդ տարի Հայաստանից Ռուսաստան են արտահանվել 63 հազար տոննա գյուղատնտեսական ապրանքներ: Այս տարի նախատեսվում է արտահանումների քանակը հասցնել մինչև 65 հազար տոննայի: Եթե հաջողվի հաջորդ տարի գյուղմթերքի արտահանման ծավալները հասցնել 120 հազար տոննայի, ապա մեր առևտրաշրջանառությունը կավելանա լրացուցիչ 70-80 մլն դոլարով: Այս բացառիկ հնարավորությունը, որ եվրոպական գյուղմթերքներն այլևս Ռուսաստան չեն գալու, պետք է  օգտագործենք մեր մթերքների արտահանման համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Սաֆարյանը:

Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահը նշեց, որ կառավարությունն  արդեն սկսել է որոշակի քայլեր ձեռնարկել գյուղատնտեսության զարգացման համար: «Արտահանման ծավալների ավելացմանը մեծապես կնպաստի գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների իջեցումն ու պետության կողմից սուբսիդավորման ավելացումը: Կառավարությունը պետք է նաև ճկուն հարկային քաղաքականություն վարի և հետամուտ լինի գյուղական կոոպերացիաների ստեղծման, որպեսզի դեպի ռուսական շուկա արտահանումներն ավելի մեծ չափերի հասնեն»,- հավելեց Սաֆարյանը:

Ուկրաինական իրադարձությունները առիթ հանդիսացան, որ վերջին ամիսների ընթացքում ԱՄՆ-ն ու Եվրամիությունը աննախադեպ պատժամիջոցներ սահմանեն Ռուսաստանի դեմ: Պատժամիջոցները տարածվում են ֆինանսական, էներգետիկ և պաշտպանության ոլորտների վրա: Ռուսաստանը ևս անմասն չմնաց պատասխան պատժամիջոցներ կիրառելուց: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր ստորագրեց, որի համաձայն մեկ տարի ժամկետով արգելվելու կամ սահմանափակվելու է գյուղատնտեսական ապրանքների, սննդամթերքի և հումքի ներկրումն այն երկրներից, որոնք պատժամիջոցներ են կիրառել Ռուսաստանի դեմ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]