1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ալիեւը սահմանափակում է Եվրոպայի հետ համագործակցությունը

Ալիեւը սահմանափակում է Եվրոպայի հետ համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի իշխանության կողմից երկրում ուժեղացումը կապված է Եվրոպայից երես թեքելու նպատակ ունենալու հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազադլըգ» թերթը` հղում կատարելով ներիշխանական աղբյուրի:

Ըստ թերթի` Ադրբեջանի իշխանությունը հասկանում է, որ մոտ օրերին Բաքու կատարելիք այցին Եվրամիության ընդլյանման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն կտրուկ է դնելու Ադրբեջանի եվրաինտեգրման հարցը, եւ, ինչպես երեւում է, իշխանությունն այս կերպ է նրան պատասխան տալիս:

«Իշխանությունը ցանկանում է հասնել նրան, որպեսզի Եվրոպայի հետ իր համագործակցությունը սահմանափակի էներգետիկայի բնագավառով, քանի որ եվրաինտեգրումը պայմանանավորելու է քաղաքական բարեփոխումների օրակարգ, իսկ իշխանությունը մտադիր չէ հրաժարվել ավտորիտար վարչաձեւից: Այդ պատճառով էլ Բաքուն այս մասին ազդանշանում է բռնաճնշումների ուժեղացումով: Միեւնույն ժամանակ պարզ է, որ Ֆյուլեի այցի ընթացքում լուրջ քննարկման թեմա են լինելու նաեւ Ադրբեջանում իրավապաշտպանների եւ լրագրողների վերջին ձերբակալությունները: Իշխանությունն էլ, ըստ ավանդույթի, մտածում է այդ հարցում գնալ սակարկությունների», -հայտնել է աղբյուրը:         

Թերթը նշում է, որ ԵՄ-ն խստորեն է արձագանքել Լեյլա Յունուսի եւ մյուս իրավապաշտպանների ձերբակալությանը, ինչը լարվածություն է առաջացրել Ադրբեջանի հետ ԵՄ միջեւ հարաբերություններում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]